Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կենդանակերպի երեք նշան, որոնք գալիք տարի ամենահաջողակն են լինելու

Գալիք Հրե Կարմիր Կապիկի տարին խոստանում է շատ հարուստ լինել մեծ ակակնկալիքներով: 2016–ին  հաջողությունը սպասում է այն մարդկանց, որոնք կհամապատասխանեն այդ տարվա չափանիշներին: Իսկ Աստղագուշակի ո՞ր նշաններն են առավել հաջողակ լինելու Կապիկի տարում

1.Խոյ

2016թ. Խոյերը անհավանական ակտիվությամբ են շարունակելու այն գրոհը, որը սկսել էին դեռ անցած տարի: Նրանց համառությունը, որը երբեմն  խենթության է նմանվում, այս անգամ դրական արդյունք կունենա:Սթափ գիտակցությունն ու իրենց դիրքորոշումը հիմնավորելու ունակությունը կավելացնի Խոյերի կողմնակիցների թիվը, ու նրանք չեն հասցնի աչքերը թարթել, երբ արդեն կհայտնվեն խոշոր ձեռնարկության ղեկին, կամ էլ նոր՝ շատ ավելի գրավիչ պաշտոնում: Խոյերը չեն սիրում մենակ գործել ու նրանց հիմնական առավելությունը հենց մարդկանց կազմակերպելու եւ ղեկավարելու ունակությունն է, հետեւաբար Խոյերին հաջողություն է սպասվում այնպիսի կոլեկտիվներում, որտեղ մարդկանց մանիպուլացնելու ու իրենց կամքին ենթարկելու հնարավորություն կա: Հրե կապիկի տարին Խոյերի համար զարգացման մեկնարկ կդառնա, եւ եթե մինչ այդ նրանք համառորեն առաջ էին շարժվում, ապա 201-ին կսկսեն սրընթաց բարձրանալ կարիերայի աստիճանավանդակով:

2. Ձկներ

Չի կարելի ասել, որ Ձկները գալիք տարի վճռորոշ ղեկավարներ կդառնան, բայց այն աշխատանքը, որը նրանք կանեն ինքնակատարելագործման համար, այն զարգացումը, որը սպասում է Ձկներին 2016-ին, անկասկած արժանի է հարգանքի եւ ուշադրության: Արդեն տարեսկզբին Ձկները  զարթոնք կապրեն, ասես երկար քնից հետո, ու կզգան գործելու եւ զարգանալու սուր կարիք՝ ընդ որում թե ֆիզիկական, թե հոգեւոր, թե մտավոր զարգացման, ինչը բնականաբար կանդրադառնա նաեւ նրանց մասնագիտական հաջողությունների վրա: Այդ ժամանակաշրջանում Ձկներին սպասում են բազմաթիվ տեղաշարժեր պաշտոնից պաշտոն, հնարավոր է նաեւ աշխատանքի փոփոխություն: Այդ ամենն այն անմար կրակի շնորհիվ է, որը կբռնկվի Ձկների ներսում: Իրենց ներկա վիճակից դժգոհությունը խթանիչի դեր կկատարի, ու Ձկները սարեր շուռ տալու ցանկություն կզգան: Ընդ որում այդ ցանկությանը կհաջորդեն նաեւ ինքնազարգացման հնարավորությունները: Ձկները կարող են մեծ հաջողությունների հասնել մտավոր, արվեստի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ նրանք կարող են բացահայտել իրենց ամբողջ չիրացված ներուժը, ինչը շատերը կնկատեն:

1. Ջրհոս

Եթե կա մեկը, որը պետք է գալիք տարի զբաղվի զարգացումով ու մասնագիտական աճով, ապա դա միանշանակ Ջրհոս նշանի ներկայացուցիչներն են: Քանի որ հենց նրանց մոտ է Կապիկի տարում ամեն ինչ հաջող ստացվելու: Նրանք այնպիսի զգացողություն կունենան, ասես իրենց մոտ ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում: Ջրհոսների մոտ կզարգանա հաջողության անսովոր հոտառությունը, եւ յուրաքանչյուր հաջող նախագծում, յուրաքանչուր նորարարության մեջ առաջին տեղում հենց նրանք կլինեն: Ջրհոսները պարզապես դեպի իրենց կձգեն փողն ու ներդրումները, կձգտեն բացել իրենց սեփական գործը, չէ՞ որ նրանց գլուխը լի կլինի նոր ու յուրահատուկ մտահղացումներով, որոնք անհապաղ իրականացում են պահանջում: Ջրհոսները կձգտեն անկախության, կսկսեն ազատվել օտար ազդեցութունից ու արտաքին գործոններից, որպեսզի անկաշկանդ դառնան ու էլ ավելի մեծ հաջողությունների հասնեն: Աստղերը Ջրհոսներին հաջողություն են խոստանում այն ոլորտում, որտեղ ճշգրիտ հաշվարկ է պետք: Ջրհոսները բառացիորեն մի քանի ամսից կկարողանան լավ կազմակերպված բիզնես ստեղծել, ներդրողներ ու հովանավորներ գտնել՝ չէ՞ որ կապիկի տարում Ջրհոսները չափազանց համոզիչ ու պերճախոս կլինեն:

 

Աղբյուր՝ Klubber

19.11.15 | հասարակություն