Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կենդանակերպի երեք նշան, որոնց հավատալ չի կարելի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաբեբաների, որոնց կարելի է հեշտությամբ հայտնաբերել՝ ուսումնասիրելով նրանց կենդանակերպի նշանը.

Ձկներ

Անսահման երեւակայության տեր մարդիկ, որոնք ինտրիգներ հյուսելու իսկական վարպետ են: Անհավանական հեշտությամբ կարողանում են իսկական պատրանք ստեղծել, որին հավատում են բոլոր նրանք, ում ուղղված է Ձկների խաբեությունը: Պետք է ասել, որ նրանք շատ վտանգավոր մարդիկ են, որոնք կարող են առանց խղճի խայթի իրար դեմ լարել երկու մարդու ու աննկատ մնալ: Հետաքրքրական է, որ Ձկները հազվադեպ են ստում հարստանալու ու իրենց շահի համար: Հիմնականում նրանք սուտն օգտագործում են իրենց արկածախնդրությանը հագուրդ տալու համար: Այնպես որ պետք չէ զարմանալ, որ ձեր սիրելի մարդը, որը ծնվել է Ձկան նշանի տակ, հանկարծ հայտնի, որ գիշերը աշխատավայրում է մնում, որ հաշվետվություն պատրաստի: Իրականում նա ձեզ դավաճանում է, իսկ առավոտյան կվերադառնա հոգնած տեսքով՝ ձեռքին մի խուրձ թուղթ: Ավելին, ի տարբերություն բոլոր մյուս սուտասանների՝ Ձկները իրենք էլ են սկսում հավատալ իրենց խաբեությանը, դրա համար էլ շատ հաճախ անկեղծորեն չեն կարողանում ասել, թե որտեղ է ճշմարտությունը, իսկ որտեղ՝ սուտը: Այնպես որ, նրանց սուտը մերկացնելը գրեթե անհնար է:

2.Երկվորյակ

Երկվորյակ նշանի ներկայացուցիչներն իրենց բնույթով երկու դեմք ունեն, հետեւաբար խաբեության նկատմամբ կիրքը նրանց արյան մեջ է: Դա հասկանալի է դեռ մանկուց, բայց այս հատկանիշն առավել ցայտուն է դառնում այն ժամանակ, երբ նրանք մեծանում են: Նրանք հանուն իրենց շահի կարող են հեշտությամբ մանիպուլացնել շրջապատի մարդկանց, հեշտությամբ տիրանում են մարդկանց գիտակցությանը ու ստիպում, որ նրանք կասկածեն նույնիսկ այն ամենին, ինչն իրենց սեփական աչքով են տեսել: Ո՞րն է գաղտնիքը: Այն, որ Երկվորյակները կարողանում են հոյակապ զսպել իրենց զգացմունքները, հետեւաբար նրանց դեմքի արտահայտությունից ու շարժուձեւից չի կարելի կռահել, որ նրանք ստում են: Ավելին՝ այս նշանի ներկայացուցիչները շատ զգուշավոր մարդիկ են, որոնք միշտ ունեն նախապես պատրաստված ու միանգամայն տրամաբանական արդարացում, հետեւաբար նրանց չհավատալ պարզապես հնարավոր չէ: Ըստ վիճակագրության՝ գրեթե յուրաքանչյուր Երկվորյակ, կնոջից բացի ունի նաեւ սիրեկան կամ սիրուհի:  

3. Կշեռք

Կշեռք նշանի ներկայացուցիչները ինտրիգի հայտնի վարպետներ են, որոնք իրենց էությամբ երբեք մինչեւ վերջ չեն անկեղծանում՝ իրենց շրջապատելով խորհրդավորության շղարշով: Միաժամանակ նրանք սիրառատ են ու հակված են ապօրինի հարստացման, հետեւաբար պատանեկության տարիներից տիրապետում են խաբեության եւ խորամանկության բոլոր հնարքներին: Իսկ կյանքի ընթացքում նրանք էլ ավելի են կատարելագործում իրենց սուտասանությունը, դրա համար էլ նրանց մտերիմները Կշեռքի անհավատարմությունը բացահայտելու նույնիսկ փոքրագույն հնարավորություն չունեն: Այդ մարդիկ նույն կերպ են իրենց պահում նաեւ աշխատավայրում, չէ՞ որ նրանք, չունենալով ծանր ֆիզիկական աշխատանքի հակում, սովորում են մանիպուլացնել ուրիշներին, այդ նույն խաբեության միջոցով ստիպել, որ նրանք իրենց ծառայեն: Բնավորության հենց այդ գծի շնորհիվ էլ Կշեռքները հմուտ խաբեբաներ են, նշանավոր դատապաշտպաններ ու քաղաքական գործիչներ:

Աղբյուր՝ Klubber

23.11.15 | հասարակություն