Կդյուրացվի Հնդկաստանի քաղաքացիներին՝ ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը

 

 

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: 

 

Հիմնավորման համաձայն՝ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին կնպաստի նաև ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը: 

 

16.11.17 | քաղաքականություն