Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կարտոֆիլ՝ թագավորական ձեւով

Թագավորական ձեւով կարտոֆիլը բավականին համեղ ու ախորժաբեր է եւ ունի պատրաստման շատ հեշտ եղանակ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 1կգ. կարտոֆիլ, 400գր. հավի ֆիլե, 1 սոխ, 200գր. պանիր, ոչ յուղալի մայոնեզ, աղ, պղպեղ, (մյուս համեմունքներն՝ ըստ ճաշակի) եւ բուսական յուղ։

Հավի միսը պետք է կտրատել, երկու կողմից թակել, համեմել աղով եւ պղպեղով, մայոնեզ քսել եւ մի որոշ ժամանակ թողնել։

Հաջորդիվ պետք է մաքրել, լվանալ եւ բարակ, կիսակլոր ձեւով կտրատել կարտոֆիլը, իսկ պանիրը՝ քերիչով անցկացնել։

Այնուհետեւ հարկավոր է տարան փոքր-ինչ տաքացնել, բուսական յուղ լցնել, ավելացնել կարտոֆիլը, համեմել աղով եւ պղպեղով (ցանկության դեպքում նաեւ այլ համեմունքներով)։ Կարտոֆիլի շերտի վրա անհրաժեշտ է դնել հավի միսը, հետո՝ սոխն ու քերած պանիրը։ Իսկ ամենավերջում պետք է կրկին մայոնեզ լցնել։

Արդեն կարելի է տարան տեղափոխել տաքացած ջեռոց եւ եփել մոտ մեկ ժամ։

 

Աղբյուրը՝ Edimdoma.ru

 

25.07.15 | հասարակություն