Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականը վերաբերում էր Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրին

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23-ին կայացած կառավարության նիստից առաջ անդրադարձավ նաև Գյումրի քաղաքի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման նոր ծրագրին: 

 

Նա, մասնավորապես, նշեց. «Հաշվի առնելով այդ ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը և ակնկալելով մասնագիտական խորացված գործընթաց` հանձնարարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մինչ 2017 թվականի հունիսի տասը ծրագրով որոշված տարածքի սահմաններում համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ առաջնահերթության կարգով առանձնացնել պիլոտային թաղամաս և մշակել դրա մանրամասն հատակագծման, ինչպես նաև ամբողջ տարածքի ինժիներական ենթակառուցվածքների նախագծերը»: 

Գործադիրի ղեկավարը նաև հանձնարարեց պատմական կենտրոնի զարգացման աշխատանքները համակարգելու նպատակով ներգրավել «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության արվեստանոցի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին: 

 

23.02.17 | քաղաքականություն