Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Գանձակ համայնք

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Գավառի տարածարջանի Գանձակ համայնք։

Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը համայնքի բնակիչների և ավագանու անդամների ներկայությամբ լսել է համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանի պատրաստած հաշվետվությունը, որում ներկայացված է եղել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հակիճ նկարագրությունը և տեղեկություններ կատարված ծախսերի և տեղական հավաքագրումների մասին։ Զեկույցի ընթացքում շոշափվել է նաև համայնքի առջև ծառացած և հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր։ Իր խոսքում մարզպետ Կարեն Բոթոյանը ողջունել է նման ձևաչափով հաշվետվություն տալու համայնքի ղեկավարի նախաձեռնությունը և նշել, որ թափանցիկ աշխատանքն իր կողմից շատ է կարևորվում, ավելացնելով, որ բաց և թափանցիկ աշխատանքը խոսում է համայնքում տիրող առողջ մթնոլորտի մասին։ Այնուհետ ներկաներն անցել են հարցուպատասխանի փուլին, մարզպետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնց զգալի մասը վերաբերել են հողային ֆոնդի օգտագործման, ողոգման համակարգի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև համայնքն ամբողջությամբ գիշերային լուսավորության անցկացման հնարավորությանը։ Հանդիպման ընթացքում որոշվել է առանձին հարցերի շուրջ կազմակերպել լրացուցիչ քննարկումներ։ Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը շրջել է համայնքի տարածքում՝ տեղում ծանոթանալով պետական և համայնքային միջոցներով մեկնարկած ծրագրերի ընթացքին։ Գեղարքունիքի մարզպետարան

 

25.10.17 | քաղաքականություն