Կատարյալ սիրեկանի հինգ հատկանիշներ

Անտարբեր չէ ձեր առողջության նկատմամբ

Անհնար է ամբողջովին լիցքաթափվել մի մարդու հետ, որը երես է թեքում ձեզնից բարդ իրավիճակներում, մանավանդ երբ խոսքը կանացի առողջության խնդիրներին է վերաբերում,

Բարեբախտաբար ժամանակակից տղամարդկանցից շատերը կանացի առողջության հարցերում աստիճանաբար հեռանում են «չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ» դիրքորոշումից, Եվ այսօր արդեն  զուտ կանացի բժշկի կաբինետի մոտ հաճախ կարելի է տեսնել կնոջ անվրդով ու հոգատար ուղեկցին:

Նա չի բարկանում, երբ ձեր ծրագրերը չեն համընկնում

Կնոջ հետ ծրագրերը համաձայնեցնելը նա չի համարում սպառնալիք իր տղամարդկային արժանապատվությանը: Կինոյի տոմսե՞ր է գնել, առանց իմանալու, որ դուք ձեր քույրիկին խոստացել եք կերակրել ձեր զարմիկին, Ուրեմն դուք գնում եք ձեր զարմիկի մոտ, իսկ նա՝ տոմսերը հանձնելու: Կամ էլ զարմիկն է ձեզ հետ միասին կինոթատրոնում փոփքորն ուտում: Կարեւորը, որ բոլորը գոհ են ու երջանիկ:

Նա նկատում է փոփոխությունները ձեր արտաքինում

Անմիջապես նկատում է յուրաքանչյուր նոր կիսաշրջազգեստը, բլուզը, սանրվածքը, անսովոր մատնահարդարումը, Բնականաբար ձերը, Նրա կողքին դուք զգում եք, թե ինչպես է ուժգնանում կանացի ու գեղեցիկ լինելու ձեր ցանկությունը,

Ընդունում ու գնահատում է ձեր տաղանդներն ու արժանիքները

Դա անելու ամենահասարակ ու արդյունավետ միջոցներից մեկը սովորական հաճոյախոսությունն է, Ընդ որում առողջ հարաբերությունների դեպքում տղամարդու համար հաճոյախոսություն անելը նույնքան հաճելի է, որքան կնոջ համար՝ այն լսելը,

Նա սեքսից շատ առաջ է սկսում սիրախաղը

Սեքսին տրամադրվելու համար կնոջն ավելի շատ ժամանակ է պետք, մինչդեռ միջին վիճակագրական տղամարդը «միշտ պատրաստ է»: Եվ նրան կարող է բարկացնել, որ ակտիվ նախաքնքշանքն անմիջապես բուռն արձագանք չի առաաջացնում զուգընկերուհու մոտ, Հենց փոխադարձ վիրավորանքների բեռը, այլ ոչ թե հաճախ հիշատակվող «կենցաղային հոգնածությունն ու միատեսակ նախաքնքշանքն» են դառնում լավ սեքսի գլխավոր թշնամիները,

Աղբյուրը՝ Creu

02.02.16 | հասարակություն