Կասեցվել է 2 տնտեսվարողի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային  սննդի  օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզել են, որ հանրային   սննդի  օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում: 

        «

Լայկ-Քեյկ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները. արտադրամասը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, աշխատակիցները չեն կրել համապատասխան մաքուր, պաշտպանիչ հագուստ: Բացի այդ՝ խախտվել է նաև արտադրության տեխնոլոգիական գործընթացի իրականացման կարգը. հումքը և պատրաստի արտադրանքը չեն համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերին:

        Նշված տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

Մեկ այլ որոշմամբ՝ չեղարկվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Գևորգյանի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:  Անհատ ձեռնարկատերը վերացրել է հացի արտադրամասում հայտնաբերված սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները, հետևաբար կարող է շարունակել աշխատանքը: 

 






ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Աղբյուրը՝ snund.am

 

 

 

 

 

26.10.17 | քաղաքականություն | մոդա