Կառլես Պուչդեմոնը չի պատրաստվում Բելգիայում քաղաքական ապաստան խնդրել

 

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը չի պատրաստվում Բելգիայում քաղաքական ապաստան խնդրել: korrespondent-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: 

 

«Ես այստեղ չեմ եկել քաղաքական ապաստան խնդրելու համար: Սա քաղաքականության հարց չէ: Ես այստեղ եմ, որպեսզի գործեմ ազատ և լինեմ անվտանգության մեջ»,- ասել է նա: 

 

Պուչդեմոնի խոսքերով՝ առայժմ ինքը չի պատրաստվում վերադառնալ Իսպանիա: Նա Բրյուսելում կմնա այնքան ժամանակ, մինչև որ դատական գործընթացներ կսկսվեն: 

 

Միաժամանակ մեկնաբանելով Իսպանիայի գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցերը՝ Պուչդեմոնը նշել է, որ Մադրիդը ցանկանում է իրեն հետ ստանալ, այլ ոչ թե հասնել արդարության: 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, թե իբր Պուչդեմոնը փաստաբան է վարձել Բելգիայից ապաստան ստանալու համար: 

 

31.10.17 | քաղաքականություն