Կապանում խուճապն արդեն անցել է

Կապանում փետրվարի 28-ին գրանցված երկրաշարժը մարդկանց մեջ որոշակի խուճապ է առաջացրել, բայց քաղաքացիներն արդեն անցել են իրենց բնականոն կյանքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն ասաց, որ ցնցումներ գրանցվելուն պես բոլոր կառույցներում պատշաճ կատարվել են տարհանման աշխատանքներ: «Սա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մարդիկ կարողանում են ճիշտ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում: Տուժածներ եւ փլուզումներ չկան»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ մարդկանց մեջ խուճապն արդեն իսկ անցել է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:17-ին (Գրինվիչի ժամանակով` 06:17) գրանցվել է հյուսիսային լայնության 39.240 և արևելյան երկայնության 46.380 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Կապան քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 5 բալ, Գորիս և Քաջարան քաղաքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 3.3 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում։

 

 

 

28.02.17 | քաղաքականություն | մոդա