Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կաշվե բաճկոն. նորաձեւ խորհուրդներ

Նորաձեւությանը հետեւելիս, իհարկե, պետք է չկորցնել անհատականությունն ու կրեատիվը, բայց պետք է չմոռանալ, որ նորաձեւության մեջ կան չգրված օրենքներ, որոնք անտեսելու դեպքում կհայտնվեք անհարմար վիճակում։ Նույնիսկ ամենամոդայիկ հագուստը սխալ համադրելիս հակառակ արդյունքը կունենա։ Իսկ նորաձեւությունը դաժան է, անգամ ամենափոքր սայթաքումից հետո երկար ժամանակ կպահանջվի ձեր ճաշակի մասին շրջապատի ընկալումը փոխելու համար։

NEWS.am STYLE-ը սկսում է նախագիծ, որի հեղինակ Յանան կփորձի իր ընթերցողին հնարավորինս ապահովագրել ամենատարածված սխալներից։ Սկսենք մշտապես արդիական ու նորաձեւ համարվող կաշվե բաճկոնից։

Կաշվե բաճկոն հագնելիս հարկավոր է հետեւել մի քանի խորհրդի: Գլխավոր կանոնը` այն պետք է լինի ձեր օրվա լուքի միակ կաշվե հագուստը (եթե, իհարկե, չեք պատրաստվում գնալ ռոք համերգի):

Սեւ կաշվե բաճկոնը կլասիկա է։ Այն կարելի է կրել գրեթե ամեն ինչի, առաջին հերթին` բաց կապույտ ջինսե տաբատի հետ։ Ուղիղ կիսաշրջազգեստի կամ տաբատի, սպիտակ վերնաշապիկի կամ ոչ շատ հաստ սվիտերի հետ համադրությունն ընտրեք առանց երկմտելու։

Շատ ոճային է կաշվե բաճկոնը երկար զգեստի կամ կիսաշրջազգեստի հետ, որն ընդունելի է նաեւ երեկոյան լուքերի համար։

Ճիշտ աքսեսուարների ընտրությունը պակաս կարեւոր չէ։ Կաշվե բաճկոնի հետ նախընտրելի է կրել մեծ պայուսակ։ Եթե եղանակը թույլ է տալիս, առանց վարանելու համադրեք այն բոկոտիկների հետ։ Բարձրակրունկ կոշիկներն ընդունելի են, բայց ոչ բարակ կրունկները։

Եթե երկմտում եք` գնե՞լ կաշվե բաճկոն, թե ոչ, հիշեք, որ այն ունիվերսալ է. կարելի է հագնել գրեթե ամենուր եւ տարվա բոլոր եղանակներին։

Պատրաստեց՝ Յանա

05.11.15 | հասարակություն