Կանոնավոր սեքսի 5 առավելություն՝ կարիերայի համար

1. Որքան շատ է սեքսը, այնքան բարձր է աշխատավարձը

ԱՄՆ-ի Աշխատանքի ուսումնասիրման ինստիտուտի գիտնականները ապացուցել են, որ այն մարդիկ, որոնք սեքսով են զբաղվում շաբաթն առնվազն մեկ անգամ, ավելի շատ են վաստակում, քան իրենց տարեկիցները, որոնք նման հնարավորություն չունեն:  Հետազոտողների կարծիքով, պատճառն այն է, որ կանոնավոր սեքսով զբաղվող մարդիկ սովորաբար ավելի երջանիկ եւ առողջ են: Դրա շնորհիվ նրանք աշխատավայրում ավելի մեծ եռանդ են դրսեւորում: Նրանք ավելի արդյունավետ որոշումներ են կայացնում եւ ավելի հազվադեպ են տառապում աշխատավայրում սոցիալական խտրականությունից: Դա, իր հերթին, հանգեցնում է աշխատավարձի աճի: 

2. Ավելի շատ սեքսն ավելի մեծ առողջություն է

Սեքսը սթրեսը հաղթահարելու ամենալավ միջոցներից է: Բժիշկ Շարոն Նորլինգն ասում է, որ կանոնավոր օրգազմներն ի վիճակի են կյանքը երկարացնել   3-8 տարով: Արիզոնայի համալսարանի հետազոտությունը եւս ցույց է տվել, որ կանոնավոր կերպով սեքսով զբաղվելը նվազեցնում է տագնապի մակարդակը: Բացի այդ, սեքսոլոգները նաեւ ավելի քիչ են տառապում վատ տրամադրությունից: 

3. Սեքսը նվազեցնում է հիվանդության պատճառով աշխատանքի չգնալու օրերը

Կանոնավոր եղանակով սեքսով զբաղվելը խթանում է դեհիդրոէպիանդրոստերոն (DHEA) անունով հորմոնի արտադրությունը: Այդ հորմոնը թեթեւացնում է դեպրեսիայի նշանները եւ դրականորեն է ազդում իմունային համակարգի աշխատանքի վրա: Դա իհարկե նշանակում է, որ նման մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում, նշանակում է` ավելի հազվադեպ են հիվանդության պատճառով ազատ օր վերցնում: 

Եվ ահա թե ինչ: Էդինբուրգի թագավորական կլինիկայի հետազոտությունները ցույց են տվել, որ 40 տարեկան եւ մեծ մարդիկ, որոնք կանոնավոր սեքսով են զբաղվում, տարեկիցներից 50 տոկոսով ավելի հաճախակի, միջինը 7-13 տարով ավելի երիտասարդ են երեւում իրենց հասակակիցներից: Դա են ցույց տվել անծանոթների մասնակցությամբ անցկացված թեսթերի արդյունքները: 

4.Փրկում է գրասենյակային միգրենից

Այն մարդկանց մոտ, որոնք մշտապես աշխատում են մեծ գրասենյակներում, հաճախ են միգրենի նոպաներ պատահում: Բայց սեքսը խթանում է օքսիտոցինի` այն հորմոնի արտադրությունը, որը, ի թիվս այլ բաների, թուլացնում է գլխացավի ախտանիշները:  Այնպես որ, եթե դուք կանոնավոր կերպով սեքսով եք զբաղվում, որոշակիորեն ավելի հեշտ եք տանում գրասենյակային աշխատանքի դժվարությունները, քան աշխատակիցների մեծամասնությունը: 

5. Ձեռնարկատիրությունը կարող է արմատապես փոխել ձեր սեռական կյանքը

Ձեռնարկատերերի շրջանում վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ նախինում ուրիշի գրասենյակում աշխատած, իսկ հետագայում ձեռնարկատեր դարձած մարդկանց   14 տոկոսը սկսել է ավելի հաճախ զբաղվել սեքսով: Այսպիսի փակ շրջանակ է ստացվում. որքան ավելի հաճախ ես զբաղվում սեքսով, այնքան ավելի լավ ես աշխատում, իսկ որքան ավելի լավ ես աշխատում, այնքան ավելի հաճախ ես զբաղվում սեքսով:  

Ձեզ կարող է թվալ, թե սեքսը եւ հաջողությունները ոչ մի կերպ կապված չեն իրար, բայց այդպես չէ: Եթե դուք կարիերայում լուրջ խնդիրներ ունեք, փորձեք եւս մեկ անգամ ուշադիր նայել ձեր կնոջը կամ ընկերուհուն: Կանոնավոր եղանակով սեքսով զբաղվելը ձեզ միլիոնատեր չի դարձնի, բայց հաստատ կօգնի նոր մակարդակի բարձրանալ: 

 

Աղբյուրը` Otvetnavse.com

10.09.16 | հասարակություն | մոդա