Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կանացի 5 թերություններ, որոնք զայրացնում են տղամարդկանց

1. Հեռախոսով շատախոսելը

Հեռախոսով կանանց շատախոսելը տղամարդիկ աննպատակ զբաղմունք են համարում՝ չնայած մեծամասամբ ներում են թույլ սեռի ներկայացուցիչների այս թուլությունը: Սակայն եթե սիրելի տիկինը օրերով «կախված» է հեռախոսից՝ մոռանալով իր սիրեցյալի մասին, ապա դա կարող է լուրջ սկանդալի պատճառ դառնալ: Ի վերջո, կանանց շատախոսությունն ինքնին զայրացնող է:

2. Բամբասանքը

Առաջին կետից է մասամբ բխում երկրորդը, իսկ հատկապես բամբասելու ցանկությունը: Բամբասկոտ կանայք տղամարդկանց համար սարսափելի ոչ գրավիչ են, քանի որ այդպիսի պահվածքը վկայում է խելքի պակասի մասին: Հնարավոր է, արժե ձերբազատվել այս քաղքենիական սովորությունից կամ ծանոթների «ոսկորներն այնպես աղալ», որ տղամարդը դա չնկատի:

3. Հիմարությունը

Ընդամենը առաջին հայացքից է թվում, թե տղամարդն աչքերով է սիրում եւ իր կյանքի ուղեկցին ընտրում է միայն արտաքինի չափանիշներով: Անկասկած, ուժեղ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ երազում է կողքին գրավիչ ուղեկից ունենալ, սակայն եթե նա բացահայտ հիմար է, չի կարող զրույց վարել եւ թեկուզ նվազագույն աշխարհայացքից զուրկ է, վերջնարդյունքում կսկսի իր տղամարդուն սարսափելի գրգռել: Այդպիսի աղջկան ակնհայտորեն ամոթ է շնորհանդեսի, խոշոր ընկերություն կամ ընկերական շրջապատ հրավիրել:

4. Խանդը

Խանդն այն բանի ցուցիչն է, որ մարդու հանդեպ անտարբեր չես: Սակայն որոշ կանանց մոտ սերը վերափոխվում է սեփականատիրության զգացման, իսկ դա նշանակում է տղամարդուն վերահսկելու սեւեռուն ցանկություն եւ միջամտություն նրա անձնական տարածք: Այդպիսի հարաբերությունը կարող է լուրջ վեճերի առիթ դառնալ, ուստի եթե կինը չի հաշտվում այն մտքին, որ յուրաքանչյուր մարդ պետք է անձնական տարածք ունենա, բաժանվելու հավանականությունը մեծ է:

5. Անվերջանալի շոփինգը

Խանութներով պտտվելու կնոջ անհաղթահարելի ցանկությունը, անկասկած, գեղեցիկ սեռին հաճույք է պատճառում: Բայց ահա, տղամարդը երբեք չի հասկանա, թե ինչպես է հնարավոր ամբողջ օրվա ընթացքում զգեստ կամ կոշիկ ընտրել՝ այդ նպատակով 10, երբեմն նաեւ 15 խանութ հաճախելով: Հենց այդ պատճառով ավելի լավ է այդպիսի արշավանքներից սիրեցյալին զերծ պահել, այլապես հնարավոր է ձեր հասցեին հանդիմանությունների մի ամբողջ փունջ ստանաք: Ավելի լավ է դա անել ձեր հետաքրքրությունները կիսող ըկերուհու հետ:

Աղբյուրը՝ Creu

12.10.16 | հասարակություն