Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կանացի 5 գլխացավանք

ՇՈՓԻՆԳ

Յուրաքանչյուր տղամարդ ենթարկվել է այդ կտտանքներին 5, իսկ երբեմն էլ 10 ժամ, երբ դու, մինչեւ հաշմանդամության աստիճան փաթեթների տակ կքած, նստում ես փափուկ աթոռին եւ մտածում ես. չէ որ երկուշաբթի խցանումը լիովին մարդասիրական է, իսկ ֆուտբոլը հասցրել է սկսվել եւ ավարտվել, չէ որ դա քո միակ հանգստյան օրն է, այնինչ դու սիրում էիր այդ կնոջը: Դու հեռախոսի բոլոր երգերն արդեն 100 անգամ լսել ես, ընկերների կամ հնարավոր սիրուհիների հետ մի քանի տարվա նամակներ ես արդեն փոխանակել, երկար նայել ես հայելուն  (եթե դա կախված է փափուկ աթոռների դիմաց) եւ հասցրել ես արդեն ծանոթանալ դժբախտության քո ընկերներին, իսկ նա դեռ փորձում է, փորձում է, փորձում է, փորձում է, փորձում եւ դեռ ուզում է, որ կարեկցես իրեն, խորհուրդ տաս, ինչը, ի վերջո, նա չի օգտագործի: 

ԿԻՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՏՆԻՑ

Չի կարելի հենց այնպես հագնել մարզակոշիկները եւ աղբը տանել թափելու: Ուր էլ գնա, դրա համար առնվազն 2 ժամ շոր է փոխում` չգիտես, թե ինչու, դժբախտ Մոխրոտի հոգոցներով, որն ընդհանրապես ոչինչ չունի հագնելու: Իհարկե, չէ որ հնարավոր կոշիկների, զգեստների, շարֆերի, զգեստների, բլուզների, վերնաշապիկների, տաբատների, ուլունքների, թեւնոցների եւ այլնի 1000 միավորը հնացել են եւ հոգնեցրել: Վաղուց չէինք գնացել շոփինգի: Նման պահերին ուզում ես վերցնել այս բոլոր փալասները, վրան շտապ բենզին լցնել եւ այրել, իսկ հետո, մինչեւ վերջին մոլեկուլը հավաքելով, ամբողջ լցնել զուգարանակոնքը: 

ԿԻՆԸ ՂԵԿԻՆ

Քաղաքակրթության մեջ գոյություն ունի մի ամբողջ շերտ, որին պետք է արգելել ղեկի մոտ նստելը: Նրանց պետք է անմիջապես տանել ճանապարհային ոստիկանություն եւ տատու անել. «Անիծյալ լինես, եթե այս կնոջը ղեկի մոտ նստեցնես»: Որոշում կայացնելու անկարողությունը նրանց ընթացքը հիմար է դարձնում: Ամենից ավելի ինձ վշտացնում են այն աղջիկները, որոնք կայանելու տեղ են փնտրում եւ փոխանակ կողային լույսերով ցույց տան մտադրությունների մասին, փոխանակ տեղավորվեն ծայրի առաջին շարքում` մտածելով, թե իրենց ինչ է պետք այս կյանքում, խցկվում են հիմնական շարժման մեջ` անընդհատ կանգ առնելով եւ կողքերը նայելով:  Նրա համար ուրիշ մարդիկ գոյություն չունեն:  

ԴԻԵՏԱ

Աղջկա համար դիետան նույնն է, ինչ ձկնորսությունը տղամարդու համար. գլխավորը գործընթացն է: Բայց ի տարբերություն կնոջ, տղամարդիկ լուռ արթնանում են առավոտյան եւ հանգիստ, ոչ մեկին ձեռք չտալով, գնում ենք լիճ: Իսկ եթե աղջիկը որոշել է սննդակարգի անցնել, չգիտես ինչու, դա բոլորին է վերաբերում: Կոնֆետները տնից անհետանում են, շոկոլադն արգելքի տակ է եւ չես հասցնում շուրջդ նայել, երբ անալի հազար ես ուտում եւ չափազանց օգտակար բազուկ: Բայց ուղեղն ամենից շատ հալեցնում է այդ պահքը, որի ընթացքում մենք չենք կարող պեպերոնի պիցցա ուտել, բայց այ` Պրահայի տորթ` ամբողջությամբ (բոլոր կողմերից շոկոլադապատ)։

ՄԻՇՏ ԻՐԱՎԱՑԻ Է

Կարեւոր չէ, նա քեզ է բախվել լուսաֆորի մոտ` ինստագրամին նայելով, թե դու նրան խնդրել ես ինչ-որ բան անել, իսկ նա արել է, բայց հակառակը, թե ուղղակի քո սվիտերն է ծակծկել լվացքի մեքենայի մեջ, կարեւոր է ով ասես, բայց ոչ նա: «Ով ասես». դա լավագույն դեպքում, իսկ ընդհանրապես դու ապուշի մեկն ես:  

Որովհետեւ չափից ավելի երկար ես կանգնել կարմիր լույսի տակ, որովհետեւ պետք չէր նրան ինչ-որ բան խնդրել, որովհետեւ սվիտերը (300 ֆունտով) վատ բրդից է գործված: Եթե նա խորհուրդ է տվել, իսկ դու չես լսել եւ փորձանքի մեջ ես ընկել, դու չլսող հիմար ես: Իսկ եթե լսել ես եւ միեւնույն է` փորձանքի մեջ ես ընկել. «Պետք չէր ինձ լսել, ես ընդամենը կարծիք եմ հայտնել»: Դուք ուշացել եք ընդունելությունից, որովհետեւ դու երկար էիր կայանում մեքենան, ոչ թե նրա համար, որ նա 3 ժամ պատրաստվում էր եւ հենց դուրս գալուց առաջ որոշեց ուրիշ զգեստ հագնել: Եվ նա առավոտյան չի վազում, որովհետեւ դու չափազանց տաք ես, որ պոկվի քեզնից: Եվ ոչ մի շանս չկա` համոզելու կամ ապացուցելու: Նա իրավացի է։

Այս ցուցակը կարելի է ուղարկել ցանկացած տղամարդու. թող իմանա, որ ինքը մենակ չէ: 

 

Աղբյուրը`  Kleo

28.06.16 | հասարակություն | մոդա