Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կանացի աքսեսուարների թոփ հնգյակը

Մենք ընտրել ենք հենց այն աքսեսուարները, առանց որոնց դու չես կարող անցկացնել ձմեռը։

1․Մորթյա գնդաձև զարդ

Այս աքսեսուարը կարծես բանալիների կախազարդ լինի, սակայն այն կարելի է ամրացնել որտեղ ցանկանաս։ Այն շատ հետաքրքիր է նայվում պայուսակի վրա՝ այս կերպ դու կարող ես քո սիրած իրը  «ձնեռային» տարբերակ դարձնել։ Գնդաձև զարդը կարող է լինել յուրաքանչյուր գույն, բնական, կամ սինթեթիկ՝ այսօր ընտրությունը շատ մեծ է։ Իսկ եթե դու ընկերանաս այս զարդի հետ՝ կկարողանաս օգտագործել այն նույնիսկ ամռանը՝ համադրելով ուրիշ աքսեսուարների հետ։

2․ Մեծ գործած շարֆ

Այն կպաշտպանի քեզ ցուրտ եղանակին, և բացի այդ, կնոջ նուրբ ուսերին միշտ էլ նորաձև և գեղեցիկ է երևում։ Հաճելի երանգներ և փափուկ բուրդյա շարֆ ընտրիր, որպեսզի այն չգռգռի մաշկը։ Այն տարբեր կերպ կարելի է կրել ։ Այս տեսակ շարֆով կնոջը ուզում ես գրկել, տաքացնել և պաշտպանել։ Սակայն եթե արդեն ունես այս տեսակ աքսեսուար , միգուցե պաշտպան քեզ էլ պետք չէ։

3․Բոլորագլխարկ

Այս տեսակ գլխարկները կրկին նորաձև են, սակայն ոչ բոլորն են այն կրում։ Իզուր․․․ Չէ որ այս աքսեսուարն ակնթարթորեն   կերպարը կանացի և նուրբ է դարձնում, նույնիսկ եթե կրում ես այն կոպիտ կոշիկներով։

4․Խոշոր ականջողեր

Սովորական բարձր օձիքով , կամ խոշոր գործվածքով սվիտերը  շատ էլեգանտ կերևա, եթե նրա հետ կրես Dolce & Gabbana ոճի ականջօղեր։ Առանց խոշոր քարերի զարդեր ընտրիր, եթե դա հասարակ բիժուտերիա է, որովհետև քարերը տեսողականորեն <<էժանացնում>> են կերպարը։ Իսկ ողկույզները, կամեյաներն ու շղթաները՝ լավ ընտրություն են այս տեսակ աքսեսուարի համար։ Ցանկության դեպքում կարող ես մի քանի մատանի  ավելացնել։

6․Արևային ակնոցներ

Անսպասելի կետ է մեր ցուցակում, սակայն ձմռանը առանց ակնոցի հնարավոր չէ։  Ցրտաշունչ օրերին արևը այնքան պայծառ է, որ ստիպված ես աչքերդ կկոցել։ Իսկ դրանից կնճիռներ են առաջանում։ Այդ իսկ պատճառով ընտրիր դասական մոդելներ, որոնք կհամապատասխանեն ձմեռային կերպարներին և ավելի նորաձև կդարձնեն քեզ։

Աղբյուրը՝ Liza.ua

16.01.16 | հասարակություն