Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կանանց 7 սխալ հարաբերություններում

1. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼ

Իհարկե, կարեւոր է կարողանալ ոչ միայն ընդունել, այլեւ տալ: Այստեղ կարեւորը ամեն մանրուքին ուշադրություն չդարձնելն է: («Ես մեզ համար հինգ անգամ կինոյի տոմս եմ գնել, իսկ նա՝ ընդամենը չորս»): Դա լարվածություն է ստեղծում:

2. ԴՐԱՄԱՏԻԿԱՑՆԵԼ

Կատարյալ հարաբերություններ չեն լինում: Լուն ուղտ մի դարձրու։ Եթե նա մոռացել է աղբը թափել, դա տեսարան սարքելու առիթ չէ: Խորը շունչ, արտաշնչում: Պատրա՞ստ ես նրան հանգիստ հիշեցնել աղբի մասին:

3. ԼՐՏԵՍԵԼ

Երբ երկու մարդ ուզում են միասին լինել, պիտի վստահությունից սկսեն: Վստահիր նրան եւ հարգիր անձնական կյանքը. մի նայիր SMS-ները եւ էլեկտրոնային փոստը, մի խուզարկիր նրա դարակները: 

4. ԽԱՆԴԵԼ

Զուգընկերոջ նկատմամբ կասկածները կարող են ավելի խորը խնդրի նշան լինել. Դու զգում ես, որ հարաբերություններն այնքան էլ ամուր չեն: Ավելի քիչ խանդելու լավ միջոց կա. հրաժարվիր սոցցանցերից: 

5. ՉԱՓԱԶԱՆՑ ԹՈՒԼԱՆԱԼԸ

Եթե հարաբերությունները լավ են զարգանում եւ մարդիկ սովորում են իրար, նրանք հաճախ սկսում են գիրանալ: Ավելի շատ ժամանակ են անցկացնում տանը` մոնիտորի կամ հեռուստացույցի առաջ: Մի կորցրու գրավչությունդ սիրելիի աչքում: Հետեւիր քեզ, մի դադարիր զարգանալ որպես անհատ: Դա այն բանի գրավականն է, որ դուք երկար ժամանակ լավ զույգ կլինեք:  

6. ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽԱՂԱԼ

Մոռացիր նախկինններիդ մասին: Վերջ տուր քո տղամարդուն նրանց հետ համեմատելուն: Եթե գլխումդ պահես նախկին ընկերոջդ, չես կարողանա գնահատել, թե բախտդ ինչպես է բերել նոր տղամարդու հետ: 

7. ԱՄԵՆ ԻՆՉ ՄԻԱՍԻՆ ԱՆԵԼ

Ցանկացած, նույնիսկ ամենաշփվող մարդը երբեմն մենակ մնալու կարիք է ունենում: Իրար թույլ տվեք ազատ շնչել: Փոքրիկ բաժանումից հետո միասին անցկացված ժամանակն ավելի արժեքավոր կլինի: 

 

 

Աղբյուրը` Cosmo

12.05.16 | հասարակություն | աստղերը