Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կանանց 5 արտահայտություններ, որոնք քայքայում են հարաբերությունները

«Լավ, ես ինքս կանեմ»

Կես տարի առա՞ջ եք խնդրել ձողը կախել կամ էլ ծորակը սարքել։ Դե ինչ, դուք երկու ելք ունեք՝ կամ մի քանի անգամ հիշեցնել, կամ…իրոք այդ հարցն ինքնուրույն լուծեք, բայց այդ մասին չհայտնելով ձեր զուգընկերոջը։

Նույնիսկ եթե ձեր զուգընկերը մի քանի անգամ մոռացել է կատարել ձեր խնդրանքը, թույլ տվեք, որ նա պահպանի իր հեղինակությունը, մի ասեք՝ «Դե լավ, ես ինքս կանեմ»։ Տղամարդու համար դա նշանակում է, որ ձեր կարծիքով ինքն առհասարակ ոչնչի ունակ չէ, ու դուք նրա կարիքը չունեք։

2․ «Կարող էիր ինքդ կռահել»

Ոչ, չէր կարող, այդպես են ստեղծված տղամարդիկ, որ ակնարկներ նրանք չեն հասկանում, կռահել չեն կարողանում, իսկ ձեր հուշումներն ու ակնարկները նրանց զայրացնում են։ Պարզապես նրան շիտակ ասեք, թե ինչ եք ուզում նրանից։ Բայց կա նաեւ լավ նորություն՝ տղամարդիկ լավ հիշում են այն դեպքերը, երբ սիրելի կինը հիանում է իրենց նախաձեռնությունից։ Այնպես որ, եթե ուզում եք որ ձեր կյանքում ժամանակ առ ժամանակ հաճելի անակնկալներ լինեն՝ ավելի հաճախ ասեք՝ «Շնորհակալություն, ես միշտ երազել եմ քո նման տղամարդու մասին, դու այնքան ուշադիր ու հոգատար ես»։

3․ «Մենք պետք է խոսենք»

Այ դա իրոք սարսափելի արտահայտություն է։ Ոչ մի այլ բառ չի կարող այդքան սարսափ ներշնչել տղամարդուն, որքան այդ՝ առաջին հայացքից անմեղ արտահայտությունը։ Չէ՞ որ ինքներդ եք հասկանում, որ նման բան ասելով՝ դուք նրան չեք պատրաստվում սեր խոստովանել կամ էլ ֆուտբոլի մեր հավաքականի հեռանկարները քննարկել։ Դա լուրջ եւ երկարատեւ պարզաբանումների, դժգոհությունների ու քննադատությունների «ավետիսն» է։ Եվ գիտե՞ք, թե նա վաղ թե ուշ ինչ կանի։ Ճիշտ է, կփախչի՛…

4․ «Տղամա՛րդ եղիր»

Սա արդեն ուղղակի վիրավորանք է․ յուրաքանչյուր տղամարդ իրեն տղամարդ է համարում ու քո կասկածը այս հարցում նշանակում է, որ դու նրան չես սիրում, համենայն դեպս նա այդպես է ընկալում։ Եվ նույնիսկ ատում ես։ Իսկ նման կնոջ հետ շատ քիչ տղամարդիկ կցանկանան ապրել։

5․ «Ինքդ քո հետեւից հավաքիր։ Ես քո մայրիկը չեմ»

Եթե այս մասին ամեն օր ասեք, ապա նա գուցե մի լավ օր նույնիսկ կհիշի, թե ինչ բարի, քնքուշ ու հասկացող էր իր մայրը ու ինչ լավ էր նրա հետ ապրելը։ Կամ էլ համենայն դեպս՝ ԱՌԱՆՑ ՔԵԶ ապրելը… Այնպես որ, գրողը տանի, հնարամտություն ցուցաբերեք ու ավելի նուրբ ու արդյունավետ միջոց գտեք, որպեսզի ձեր սիրելի տղամարդուն շահագրգռեք իրերն իրենց տեղերը կամ զաբյուղի մեջ դնել։

Աղբյուրը՝ Liza.ua

04.10.16 | հասարակություն