Կանանց 10 տեսակ, որոնց հետ չարժե ամուսնանալ

1. Կին-ռադիո

Սա այնպիսի կին է, որը չի լռում: Երբեք: Իսկ եթե կանգ առնի, միայն այն բանի համար, որ շունչ քաշի: 

Նրան չգիտես ինչու թվում է, թե պետք  է բարձրաձայնել այն ամենը, ինչ տեղի է ունենում իր կյանքում:  Նա միշտ պետք է իշխի զրույցում եւ ամեն ինչ մեկնաբանի: Բացարձակապես ամեն ինչ:

2. Հուսահատ աղջիկ

Սկզբում կթվա, թե նրա հետ ուղղակի ֆանտաստիկ է: Բայց այնքան ժամանակ, քանի դեռ անսպասելի չի սկսել խոսել, թե ում կուզեր տեսնել ձեր հարսանիքին, իսկ ում` ոչ: 

Հետո ավելի վատ է. մոտավորապես հինգերորդ ժամադրությանը նա ձեզ կհարցնի, թե քանի երեխա եք ուզում իմանալ եւ թե ինչպես կանվանեք ձեր շանը   (որին դուք, իհարկե, կգնեք մինչեւ հարսանիքը):

Երբ կինը չափից ավելի է արագացնում դեպքերը եւ ճնշում է տղամարդուն, նրա համար շատ դժվար է լինում: Եվ հարցն այն չէ, որ տղամարդը «պատրաստ չէ», այլ այն, որ նա, թվում է, պատրաստ է նետվել առաջին տղամարդու վրա հենց առաջին խաչմերուկում, եթե նա երաշխավորի, որ կամուսնանա:  

3. Չափազանց քննադատական կին

Ինչ էլ անեք, այդ կնոջ համար միշտ քիչ կլինի:

Ոչինչ «աշխատանք» չի կոչվում, եթե չի արվում նրա ստանդարտներին համապատասխան: Ով ինչ ասի, դա անմիջապես կհանվի համատեքստից եւ ինչ-որ անհայտ պատճառով կվերածվի վիրավորանքի: Մենք չգիտենք, թե ինչու, բայց այս աշխարհում կան կանայք, որոնք պատրաստ են պատերազմ մղել միանգամից ամբողջ աշխարհի դեմ:  

Նրանց թիկունքում հուզական մեծ բեռ կա, եւ այդ կինն ամեն ինչ կանի ձեր կյանքը հարաբերությունների անվերջ պարզման վերածելու: 

Նման կինը, տառապանքից բացի, ուրիշ ոչինչ ի վիճակի չէ տալ: Այնպես որ, չարժե նրա հետ ամուսնանալ` հուսալով, թե «ամուսնությունը ամեն ինչ կշտկի»: Անձնագրում կնիքից հետո ավելի վատ կլինի:

4. Բիմբա

Այս տեսակի  կանայք կարող են ոսկե մեդալ ստանալ սեքսի տեսական հիմքերի եւ գործնական հմտությունների իմացության համար: Բայց նրանց ինտելեկտը, ավելի ճիշտ, դրա առկայությունը  «վիճելի» է թվում:

Մենք բոլորս կյանքում գոնե մեկ անգամ տեսել ենք կանանց, որոնք ուղղակի շքեղ տեսք ունեն, բայց մինչեւ այն պահը, քանի դեռ բերանը չեն բացել: 

Նման կնոջ ամբողջ կյանքն ընթանում է ֆիզիկական աշխարհում: Նրա հետ հարաբերությունները միշտ միանման են. նախ վախենում եք նրան տանել ծնողների տուն, իսկ հետո խելագարվում եք նրանից, որ կարող եք քննարկել միայն, թե ինչպես է մատնահարդարում , ոտքերի եղունգների հարդարում կամ մազերի գանգրացում արվում: 

Դժբախտաբար, ցնցող աղջիկների մեծամասնությունը, որոնց տեսնում եք փողոցներում, այդ կարգին են պատկանում:  

5. Արքայադուստր առանց սիսեռահատիկի

Դա եւս սարսափելի է: Նման կինը, նույնիսկ եթե եղունգը կոտրի, ձեզ կզանգի` հուսալով, որ դուք անմիջապես կթողնեք աշխատանքը եւ կվազեք նրան  «օգնելու»:

«Ես պետք է անմիջապես սրահում լինեմ: Դու տղամարդ ես, թե չէ»:

Նրա հայրը միշտ ասել է, որ նա արքայադուստր է եւ նա հավատում է, որ ամբողջ կյանքում այդպես է լինելու: 

Նման կանայք սովորաբար «թանկարժեք» ճաշակ ունեն եւ նրանք միշտ ուզում են թանկ ռեստորաններ այցելել: Այդ պատճառով նույնիսկ եթե նա   5 դոլար վաստակի, ապա որպես մոդել կամ Ինստագրամի աստղ: 

«Դու փող չունես: Նշանակում է` դու իմ տղամարդը չես: Ուրիշին կփնտրեմ»:

6. Կպչուն աղջիկ

Այդ կինն ինքնին տհաճություն է: Որովհետեւ նա ոչ մի տեղ, ընդհանրապես ոչ մի տեղ չի կարող գնալ առանց իր տղամարդու:

Նա ձեզ կհոգնեցնի` համոզելով իր հետ աղջիկների հավաքի գնալ, օրական  20 անգամ կզանգի բջջայինով եւ ընդհանրապես ձեզ կդարձնի միակը, ով գոյություն ունի տիեզերքում: Նա ձեզ կխեղդի իր սիրով: 

Եթե դեռ չեք գտել այդպիսի կին, ի սեր Աստծու, խուսափեք բոլորից, ովքեր համապատասխանում են այդ նկարագրությանը: 

7. Մայրիկ

Նման կանայք սովորաբար խոշոր մարմնակազմություն ունեն եւ ծանր բնավորություն: Նման կնոջը տղամարդ պետք չէ, նրան պետք է եւս մեկ երեխա, որ հոգ տանի նրան: 

Ավելի ճշգրիտ` տղամարդը նրան պետք է միայն բեղմնավորման համար: Մնացած ամեն ինչ նա ինքը կանի: 

«Ու հանկարծ մտքովդ չանցնի ինձ չլսել»: «Այս վերնաշապիկը հագիր, ոչ թե սա»: «Ինձ մի խայտառակիր, պատրաստվում ես այս ջինսո՞վ գնալ»:

Փախեք հենց առաջին հնարավորության դեպքում: Հակառակ դեպքում կհասկանաք, թե չպաշտպանված սեքսն ինչ հեշտությամբ կարող է փչացնել կյանքը: 

8. Գանձ որոնող

Այդ կինը ձեզ սիրում է այն պահերին միայն, երբ դուք նրա համար ադամանդով ժամացույց եք գնում: Առաջին հանդիպմանը նրան ավելի շատ անհանգստացնում է, թե ինչ մեքենա եք քշում, որտեղ եք ապրում եւ որտեղ եք հանգստանում: 

Նման կնոջ հետ զրույցի թեմաները սովորաբար ավարտվում են սկսվելուց հինգ րոպե անց: 

Նրան ընդամենը «հայրիկ» է պետք, որը կլուծի բոլոր խնդիրները  «5 րոպե տեւող զզվանքի» դիմաց:

Նրան ընդամենը «հայրիկ» է պետք, որը կլուծի բոլոր խնդիրները  «5 րոպե տեւող զզվանքի» դիմաց: Այդ պատճառով նա ձեզ կթողնի հենց հաջորդ օրն այն բանից հետո, երբ հասկանա, որ արդեն գնվածից ավելի թանկ ոչինչ իր համար այլեւս չեք գնի: 

9. Ակումբային աղջիկ

Նրանք սովորաբար գեղեցիկ դեմք են ունենում` լիքը շրթունքներով, երկար ոտքեր եւ հիշողության խնդիրներ: 

Սկզբում նման աղջիկների պատճառով խնդիրները քիչ են. ընդամենը ձեզ կնյարդայնացնի, որ նա մշտապես ինքն իրեն ցուցադրում է ոչ միայն ձեզ, այլեւ մնացած բոլորին: 

Բայց եթե դուք Հարրի Փոթերը չեք, նրա անհոգությունը եւ ընկերասիրությունը շուտով կսպառվեն: Նա կսթափվի: 

Եթե դուք փորձեք ավելի մոտիկից ծանոթանալ նրան, կհասկանաք, որ կյանքում նրան երեկույթներից բացի, ոչինչ չի հետաքրքրում: Եվ որ ամենից հաճախ նա մեքենայում է սեքսով զբաղվում: 

10. Ֆեմինիստուհի

Կնոջ այդ տեսակը չի կարող  տղամարդկանցից հաճույք ստանալ: Որովհետեւ  տղամարդկանց հետ միշտ ամեն ինչ սխալ կլինի: 

Ուղղակի նրանք կարծում են, որ կանացի բոլոր տառապանքները տղամարդկանց պատճառով են: Եվ ոչինչ, ոչինչ նրանց չի ստիպի փոխել իրենց տեսակետը: 

Նրանք կարծում են, որ կանայք տղամարդկանցից ավելի խելացի են եւ կարողանում են ավելի լավ հաղթահարել կյանքը: Ընդհանրացումը նրանց մեթոդն է: 

Դուք մեղավոր եք: Թեկուզ նրա համար, որ տղամարդ եք: Վերջակետ: 

 

Աղբյուրը` Creu

09.09.16 | հասարակություն | աստղերը մեքենա