Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կանանց մատչելիությունն ըստ Կենդանակերպի նշանների

Խոյ կինն անսովոր կերպով սեքսուալ եւ բուռն խառնվածքով է, ինչպես շփման մեջ, այնպես էլ միայնության պահերին: Նա հազիվ թե իր նոր սիրեկանին ստիպի երկար սպասել եւ հենց առաջին հնարավորության դեպքում կրքոտ գիշեր կնվիրի: Անկողնում պատրաստ է ցանկացած փորձարկման:  

Ցուլ կինն անկողնում բավականին պահպանողական է: Պաշտում է սեքսը եւ դրանով զբաղվում է միայն այն տղամարդու հետ, որին ինքն է ընտրում՝ անկախ նրանից, թե  որքան վաղուց են ծանոթացել: Իսկ նա, որպես կանոն, ընտրում է այնպիսի տղամարդկանց, որոնք կարողանում են գեղեցիկ սիրահետել եւ զուրկ չեն հումորի զգացումից: 

Երկվորյակ կինը սեքսի մեջ այնքան էլ հնարամիտ չէ, սակայն ուրախությամբ կաջակցի ցանկացած կրեատիվ առաջարկի: Քանի որ այս նշանի ներկայացուցիչներն աչքի են ընկնում անկայունությամբ։ Մի զարմացեք, եթե համատեղ անցկացրած գիշերից հետո տիկինը առանց խղճի խայթի ձեզ փոխարինի ուրիշ՝ ավելի հնարամիտ զուգընկերով: 

Հույս չունենաք, թե կին Խեցգետինը հենց առաջին ժամադրությունից հետո ձեր գրկում կհայտնվի: Այդ կանայք նուրբ եւ զգայուն էակներ են: Զուգընկերոջ առաջ նա կկարողանա ամբողջությամբ բացվել միայն երկար եւ գեղեցիկ սիրահետումներից հետո: Սեքսից ակնկալում է ջերմություն եւ քնքշանք: Ուշադիր եւ հոգատար զուգընկերոջ հետ պատրաստ է փորձել Կամասուտրայի բոլոր դիրքերը: 

Կին Առյուծն իրեն իսկական աստվածուհի է երեւակայում: Դա նշանակում է, որ նրա հետ սիրո անկողնում հայտնվել կհաջողվի միայն ամենահաջողակ եւ ուշադիր զուգընկերոջը: Սեքսին վերաբերվում է որպես իր գեղեցկությունն ու տաղանդը ցուցադրելու հերթական հնարավորության: Գովեստից հետո պատրաստ է ցանկացած փորձարկման: 

Ամեն Կույս վաղ մանկությունից երազում է իսկական արքայազնի մասին (ուշադիր եւ հարուստ), որը կհամապատասխանի իր բոլոր պահանջներին, որոնք, իմիջիայլոց, քիչ չեն: Նրան հնարավոր է անկողին տանել թանկարժեք նվերներով, շրջահայացությամբ եւ ապագայի փառավոր պլանների մասին պատմություններով: Կույս կանայք սեքսում սառն են, բայց առատաձեռն զուգընկերոջ հետ պատրաստ են փորձարկումների: 

Դժվար է հասկանալ, թե Կշեռք կանայք ինչ են ուզում կյանքից ընդհանուր առմամբ եւ մերձեցումից` մասնավորապես: Երբեմն իրենք էլ չգիտեն: Բայց հաճույքով են համաձայնում սեքսով զբաղվել, նույնիսկ նոր ծանոթների հետ` պայմանով, որ տղամարդն արտաքինից դուր գա եւ հետաքրքիր զրուցակից լինի: Անկողնում նուրբ են եւ հարմարվող, պատրաստ են կատարել զուգընկերոջ ցանկացած քմահաճույք: 

Կին Կարիճը սիրո իսկական քրմուհի է: Նրա համար սեքսը հրաշալի տրամադրության, ամուր առողջության եւ հարաբերություններում ներդաշնակության գրավականն է: Երիտասարդ տարիքում բավականին անկայուն է եւ թափառական: Ընտանեկան կյանքում սովորաբար իրեն նվիրում է մեկ զուգընկերոջ, որի հետ հաճույքով կիսում է իր փորձը:  

Կին Աղեղնավորն ինքնահավան է եւ կամակոր, ինչի հետեւանքով հաճախ տառապում է անփոխադարձ սիրուց: Այս նշանի ներկայացուցիչներին հաճախ գրավում են  «արգելված պտուղները», ինչի պատճառով նրանք հաճույքով ոտնձգություն են կատարում ուրիշների տղամարդկանց նկատմամբ: Սեքսով զբաղվում են հաճույքով եւ խանդավառությամբ: Հեշտորեն կարող են գիշեր անցկացնել  նոր ծանոթի հետ, եթե նա լավ տպավորություն թողնի:     

Չնայած կին Այծեղջյուրը սիրում է սեքսը, դրանով զբաղվում է միայն ընտրյալների հետ: Ինչպե՞ս հայտնվել արտոնյալների շարքում: Գլուխ գովել բանկում տպավորիչ հաշվով եւ հավաստիացնել, որ ձեր մտադրությունները լուրջ են: Անկողնում սառն են եւ ավելի կենտրոնացած են իրենց վրա:  

Կին Ջրհոսները վաղանցուկ կապերով չեն հետաքրքրվում: Նրանք հաճախ թեթեւամիտ մարդկանց տպավորություն են թողնում, բայց իրականում ուղղակի փնտրում են իրենց տղամարդուն: Սեքսում պահպանողական են եւ հարմարվող, դրանով զբաղվում են ըստ տրամադրության: 

Ձուկ կանայք կարող են կյանքի կեսը ծախսել իրենց արքայազնին փնտրելու համար: Այնպես որ, չարժե զարմանալ, եթե այդ ընթացքում նրանք տասնյակի չափ զուգընկերներ փոխեն: Նրանք զգայուն են եւ սենտիմենտալ, սիրում են գրկախառնություններ եւ համբույրներ: Անկողնում հարմարվող են ու միաժամանակ` հնարամիտ: 

 

 

Աղբյուրը` Dni.ru

08.03.16 | հասարակություն