Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կանանց հինգ սխալներ սիրախաղի ժամանակ

Սթափ դատողությունը նույնիսկ սիրախաղում չի խանգարի: Ու եթե դուք ուզում եք լավ տպավորություն թողնել ձեզ հետաքրքրող տղամարդու վրա, փորձեք մտածել սթափ ու խուսափել կանանց բնորոշ սխալներից:

1. Մի կարծեք, թե նա կռահում է ձեր համակրանքի մասին

Դուք համարո՞ւմ եք, որ տղամարդը գիտի ձեր բոլոր զգացմունքների ու համակրանքի մասին, միայն որովհետեւ դուք հրաշալի տե՞սք ունեք: Ավաղ դա այդպես չէ: Արեք առաջին քայլը ու ցույց տվեք ձեր տրամադրվածությունը: Առանց ջանք գործադրելու ձուկ չես որսա: Նա չի հասկանա, որ ձեզ դուր է գալիս, եթե դուք ցույց չտաք: Դրա համար էլ մի վախեցեք նրան որեւէ ձեւով ցույց տալ ձեր համակրանքը:

2. Մի պատմեք նրան ձեր երկրպագուների մասին

Մի գործեք այդ ճակատագրական սխալը: Եթե դուք տղամարդուն ասում եք, որ նա հաղթել է ձեզ սիրահետող բոլոր մյուս տղամարդկանց, դրանով դուք կիրք կամ հիացմունք չեք ներշնչում նրան: Այլ պարզապես ստիպում եք մտածել, որ դուք թեթեւաբարո կին եք ու հետաքրքրված չեք երկարաժամկետ հարաբերություններով:

3. Չափազանց ինքնավստահ կամ կոպիտ մի եղեք

Ամաչկոտ տղամարդու հետ սկիրախաղի ժամանակ չափազանց ինքնավստահ մի եղեք ու մի փորձեք նրան ապացուցել, որ դուք ոչ մի թերություն չունեք: Իսկ ինքնավստահ տղայի հետ սիրախաղի ժամանակ էլ չարժե կոպիտ լինել: Շատ աղջիկներ սիրում են վիրավորել ինքնավստահ տղաներին, քանի որ դա նրանց վստահություն է ներշնչում, որ իրենք իշխանություն ունեն նման երիտասարդների նկատմամբ: Իրականում, նման վարքագիծը միայն վանում է տղամարդուն:

4. Անընդհատ մի՛ ծիծաղեք

Տղաները սիրում են կատակել: Նրանք այդպես փորձում են բարձրացնել աղջկա տրամադրությունը ու ցույց տալ, թե ինչ զվարճալի են իրենք: Իհարկե նրա կատակների վրա պետք է ծիծաղել, բայց չափը մի անցեք: Պետք չէ քրքջալ, եթե դուք նրա պատմած պատմությունը ծիծաղելի չեք համարում: Դա անբնական է թվում, ու ամենայն հավանականությամբ նա կհասկանա, որ դուք ձեւեր եք թափում:

5. Չափից շատ մի խմեք

Քիչ քանակության խմիչքը ժամադրությունը չի փչացնի: Ավելին, դուք կկարողանաք լիցքաթափվել ու ձեզ ավելի ինքնավստահ զգալ: Սակայն այս հարցում կարեւոր է չափավորությունը: Հարբել պետք չէ. եթե ոգելիցի հարցում չափը թեկուզ թեթեւակիորեն անցնեք, ձեր դեմքը կկորցնի թարմությունը, դիմախաղը անվերահսկելի կդառնա եւ առհասարակ՝ հարբած կինը բավականին խղճուկ տեսարան է: Ժամանակակից տղաները նախընտրում են աղջիկների, որոնք չունեն վնասակար սովորություններ՝ այսինքն չեն ծխում կամ խմում:

Աղբյուրը՝ Kleo

02.02.16 | հասարակություն | աստղերը մոդա