Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կանանց ընկերության համատեղելիությունն ըստ աստղագուշակի

Հավատում եք, թե ոչ, բայց աստղագուշակների մեծամասնության կարծիքով Խոյի, Ցուլի և Կույսի նշանակերպի տակ ծնված աղջիկները կարող են ամբողջ կյանքի ընթացքում լավ ընկերներ լինել։ Մարդկանց կողմից այս ընկերությունն ընկալվում է որպես գործնական պայմանավորվածություն, սակայն սա քիչ է անհանգստացնում վերոհիշյալ կանանց, որոնք ոչ հերքում են, ոչ էլ հաստատում նման լուրերը։  

Նրանք միասին հաճույքով անցկացնում են ազատ ժամանակը, ակումբներ հաճախում, գնումներ անում, կիսվում օգտակար խորհուրդներով, միասին վերանորոգում սկսում։ Եվս մեկ փաստ, որի հիման վրա ընկերանում են Խոյերը, Կույսերն ու Ցուլերը՝ որոշակի գաղտնիություն և զգացմունքները բացահայտ արտահայտելու չկամություն։ Նրանցից ոչ ոք չի պարտադրում իր, այսպես ասած, հոգատարությունն ու չի ներխուժում մյուսի աշխարհը։ Հանդիպելով մեկ անգամ դպրոցում, կամ աշխատելով միևնույն կազմակերպությունում՝ նրանք մեկընդմիշտ հավատարիմ ընկերներ և զրուցակիցներ են ձեռք բերում։

Նույն գաղտնիության հիման վրա էլ ծնունդ է առնում Երկվորյակների և Ջրհոսների ամուր կանացի ընկերությունը։ Այս տիկնայք հազվադեպ են կիսվում անձնական խնդիրներով և չեն անցկացնում մտերմիկ զրույցներ, սակայն լիակատար ներդաշնակության հասնելու և թեթև կյանքով ապրելու նպատակասլացությունը միավորում է նրանց։ Երկուսն էլ չեն սիրում ավելորդ իրարանցումները, չեն հանդուրժում խորհուրդները, տանել չեն կարող երկարատև տառապանքները և պաշտում են զվարճալի ժամանցները։ Սակայն Երկվորյակները պետք է հիշեն, որ Ջրհոսները չեն ներում դավաճանությունը և  պատրաստ չեն անվերջ զոհաբերել իրենց շահերն ու հետաքրքրությունները։

Հիանալի է դասավորվում Ցուլ և Խեցգետին կանանց ընկերությունը։ Նրանք շատ տարբեր են, և միևնույն ժամանակ շատ նման են՝ կյանքին, նյութական արժեքներին, ընտանիքին  վերաբերվող իրենց հայացքներով։ Նրանք միանման են դաստիարակում երեխաներին, և նույնիսկ կարելի է հետաքրքիր նմանություն գտնել իրենց ճաշակի և նախասիրությունների միջև։  Օրինակ՝ այսպիսի ընկերուհիները հաճախ ամուսանում են այն տղամարդկանց հետ, որոնք նման են ոչ միայն էությամբ, այլ նաև արտաքնապես։

Կարիճն ու Կշեռքը համարվում է հրաշալի ընկերական զույգ։ Պարզ և հասարակ Կշեռք աղջիկներին հետաքրքրում են խորհրդավոր Կարիճ աղջիկներով, իսկ նրանց էլ  իրենց հերթին անկեղծորեն գրավում է Կշեռքների  թեթևությունն ու զվարճալիությունը։  Երբեմն հնարավոր են շատ լուրջ կոնֆլիկտներ, կամ շփումը կարող է ավարտվել որոշ ժամանակով, սակայն մի գեղեցիկ օր կոնֆլիկտը սպառվում է ընդամենը մեկ հեռախոսազանգով, և ընկերուհիները կրկին միասին են։

Առյուծները սովորաբար պատրաստ են օգնության հասնել և  հեշտությամբ են լեզու գտնում խոցելի Խեցգետինների հետ, որոնք խնամքի և հոգատարության կարիք ունեն։ Առյուծների համար շատ կարևոր է, որ իրենց լսեն, հասկանան և կարևորեն իրենց ներկայությունը։ Առյուծների համար հրաշալի ընկերուհի կլինի նաև երկրորդ Առյուծը, բայց մեկ պայմանով՝ ոչ մի մրցակցություն, խանդ և ինտրիգներ։ Առյուծները նաև Ձկների հետ կարող են հիմնել փոխշահավետ դաշինք․ այդ երկուսը երբեք չեն ձանձրանա միմյանցից։

Աղբյուրը՝ La viva.ru

29.04.16 | հասարակություն