Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կանանց երկու տեսակ կա. մեկի հետ ամուսնանում են, մյուսին` օգտագործում

Կնոջ երկու տեսակ գոյություն ունի՝ վհուկներ («ստերվա») եւ թխսկաններ: Այսպես.

Թխսկան . Նա սեքսի թեման «պտտում է» շփման հենց սկզբում (դա կարող է լինել սեռական ենթատեքստով զվարճալի պատմություն, «դե, շաաաատ էրոտիկ ֆիլմ, որը նա երեկ դիտել է», «սուպեր-սեքսուալ կոկտեյլ, որը նա երեկ պատրաստել է» եւ այլն, եւ այլն):

Վհուկ. Նա սիրահետում է: Հայացքով, շարժումով, նույնիսկ լռությամբ…  «Սեքս» բառը ոչ մի անգամ չի արտասանվում, բայց քիմիան իր գործն անում է:  

Թխսկան. Նա շաաատ է ուզում տպավորություն թողնել եւ կանացի բոլոր ամսագրերում կարդացել է, որ «պետք է սեքսուալ լինել»: Այդ պատճառով առաջին ժամադրությանը ցույց կտա իր բոլոր արժանիքները (եւ ոչ միայն ձեզ). եթե եղանակային պայմանները թույլ են տալիս, նա միաժամանակ կմերկացնի ոտքերը, ուսերը, փորը, կուրծքը եւ թիկունքը: Եթե թույլ չեն տալիս, միեւնույն է. կմերկացնի:  

Վհուկ. Նա ոչինչ մերկացնելու կարիք չունի սեքսուալ լինելու համար: Փակ սեւ զգեստով նա այնպիսի տեսք ունի, որ հանդիպողները շրջվում են: Երկու սեռի էլ: 

Թխսկան. Նա միշտ հաճոյախոսություններ է շռայլում, հիանում է կամ էլ կչկչում  («քեզ մի կտոր էլ չդնի՞»):

Վհուկը չի կչկչա: Նա ընդունում է սիրահետումը: Վհուկից տղամարդը միշտ ավելի քիչ կստանա, քան հույս ունի: Սեքսի հույս ունի, կստանա հաճոյախոսություն «գրավիչ ընթրիքի համար» եւ այտին հազիվ զգալի համբույր:   

Թխսկան. Երրորդ ժամադրությանը (ոչ շուտ, ոչ ուշ) նա կհրավիրի տուն «մի բաժակ սուրճ խմելու»՝ նախապես ձեզ ստիպելով խոստանալ, որ «ձեզ ջենթլմենի պես կպահեք»: Դուք իհարկե, տեր կկանգնեք նրան տրված խոսքին եւ… սեքսից ՀԵՏՈ նրա տարածքում անձնական հիգիենայի ոչ մի պարագա չեք թողնի:  

Վհուկ. Խաղը միշտ վարում է իր կանոններով, այսինքն սեքս կլինի այն ժամանակ, երբ նա ցանկանա: Եվ հաստատ ոչ «երրորդ ժամադրության կանոնների համաձայն»:

Թխսկանը ՉԻ վերահսկում իր զգացմունքները, հույզերը եւ… հորմոնները: Նա, որպես կանոն, զուգընկերոջ ամուսնացած լինելու մասին իմանում է նրա հետ սեքսից ՀԵՏՈ, այնուհետեւ տարիներով «մտնում է նրա դրության մեջ», սպասում է, մինչեւ «երեխաները մեծանան» կամ էլ «կինն առողջանա ծանր հիվանդությունից հետո»:

Վհուկը ըստ սահմանման չի կարող հայտնվել նման վիճակում: Նա զուգընկերոջ հետ սեքսից ԱՌԱՋ կիմանա` զուգընկերն ամուսնացած է, թե ոչ, եւ նույնիսկ եթե ամուսնացած է, կես տարուց էլ պակաս ժամանակահատվածում նա կհասցնի ամուսնանալ վերջինիս հետ: Սա չի նշանակում, որ դա բարոյական է, ընդամենը փաստն է։ Վհուկն իր կենսական սխալները եւ անբարո արարքները միշտ կատարում է բաց աչքերով, առանց պատրանքների:  

Աղբյուրը` Creu

22.02.16 | հասարակություն | մոդա