Կայացավ Կլիչկո-Ֆյուրի երկար սպասված մենամարտը. Բռնցքամարտի աշխարհի նոր չեմպիոնն է Թայսոն Ֆյուրին (վիդեո, ֆոտո)

Քիչ առաջ ավարտվեց մենամարտը բռնցքամարտիկներ 27-ամյա բրիտանացի Թայսոն Ֆյուրիի և և WBA (Super), WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն 39-ամյա ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի միջև:

Մարտն ավարտվեց դատավորների 115-112, 115-112, 116-111. միաձայն որոշմամբ Թայսոն Ֆյուրիի օգտին:

Նշենք, որ ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր կլիչկոն 11 տարվա ընթացքում առաջին անգամ պարտություն կրեց:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղի էր ունեցել զույգի կշռման արարողությունը:

Հիշեցնենք նաև, որ Ֆյուրին ասել էր. «Միակ տարբերակը, որի դեպքում նա կարող է ինձ հաղթել, մենամարտի ամենասկզբում նոկաուտի ենթարկելն է: Առաջին ռաունդին, առաջին րոպեին: Հակառակ դեպքում` նա կպարտվին:

29.11.15 | ժողովածու