Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Կաթնաշոռով, դարչինով եւ չամիչով թխվածք

Կաթնաշոռը օգտակար եւ առողջարար սննդատեսակ է, որը շատ կարեւոր է մեր օրգանիզմի համար։ Իհարկե, ոչ բոլորն են կաթնաշոռ սիրում (հատկապես երեխաները), ուստի տնային տնտեսուհիներին առաջարկում ենք կաթնաշոռով թխվածքներ պատրաստել։

Կաթնաշոռով, դարչինով եւ չամիչով թխվածքի պատարստման համար հարկավոր է կես կիլոգրամ կաթնաշոռ, 3 ձու, 60գր. չամիչ, 100գր. շաքարածո միրգ, մեկ բաժակ շաքարավազ, ¼ թեյի գդալ դարչին, 30գր. բուսական յուղ եւ մեկ տուփ վանիլին։

Պատրաստման եղանակը. կաթնաշոռը պետք է հարել բլենդերի մեջ կամ պատառաքաղով լավ տրորել, ինչից հետո լցնել հարած ձվի, շաքարավազի եւ վանիլինի խառնուրդի մեջ։

Դարչինը, շաքարածո միրգը, լվացված եւ փորք-ինչ եփած չամիչը արդեն կարելի է ավելացնել ստացված կաթնաշոռային զանգվածի մեջ, կրկին մի լավ խառնել եւ լցնել բուսական յուղով պատված թավայի մեջ։

Թավան, փայլաթիթիեղով ծածկելուց հետո, պետք է տեղափոխել 180 աստիճանով տաքացած ջեռոց եւ եփել մոտ 20 րոպե։ Այնուհետեւ հարկավոր է ցածրացնել ջեռոցի ջերմաստիճանը եւ շարունակել եփել եւս 20 րոպե։

Աղանդերը պատրաստ է։ Անհրաժեշտ է սպասել, որ այն սառչի, կտրատել եւ մատուցել։

 

Աղբյուրը՝ Otvetin

25.07.15 | հասարակություն