Կազմակերպությունը հրաժարվել է սպասարկել 14 և 31Ա համարների երթուղիների աշխատանքը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2017թ. մարտի 1-ից կդարարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 14 և հ. 31Ա երթուղիների աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։

 

Միկրոավտոբուսային հ.14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ.10 երթուղով, որը կշահագործվի միկրոավտոբուսային հ.14 երթուղու ուղեգծով (Քանաքեռ ՀԷԿ-Նուբարաշենի խճուղի)։

Միկրոավտոբուսային հ.31Ա երթուղուց օգտվող ուղևորների սպասարկումն ապահովելու նպատակով, մասնավորապես Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում, մասնակիորեն փոփոխվել է ավտոբուսային հ.12 երթուղու ուղեգիծը, որը կշահագործվի հետևյալ ուղեգծով. 

(Սկզբնականգառ) Աերացիա — Շիրակի — Արտաշիսյան փ.-ներ — Բագրատունյաց պ. — Սեբաստիայի — Գ.Հասրաթյան – Շիրազի-Մազմանյան- Բաշինջաղյան — Մարգարյան — Հալաբյան փ.-ներ –Եղվարդի խճ.-Սասնա Ծռերի- Տ. Պետրոսյան փ.-ներ – Դավթաշենի 4-րդ թաղ.- Եղվարդի խճ. – Զովունու 6-րդ, 38-րդ փ.-ներ- Եղվարդի խճ.- գ. Զովունի (վերջնականգառ):  Հետադարձը` նույն ուղեգծով:

Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու և, մասնավորապես, զանգվածների կապը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ ապահովելու նպատակով ավտոբուսային հ.15 երթուղու ուղեգիծը Նոր Նորքի 6-րդ զանգվածի վերջնակետից Միկոյան-Գալշոյան-Գյուլիքեխվյան-Բակունցի-Ա.Հովհաննիսյան փողոցներով երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված ավտոբուսային երթուղիները սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում։

 

 

 

 

 

 

27.02.17 | քաղաքականություն