Ծննդատան մոտակայքում ավտոմեքենա են այրել՝ սրահում թողնելով 38 — ամյա տղամարդու սպանված դին

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա:

 

Մեկնած օպերատիվ խումբը Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1979 թ. ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով:

 

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում ճշտվել է կասկածյալի ինքնությունը: 

Կան բերման ենթարկված անձինք:

Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի որոնողական միջոցառումները շարունակվում են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հհ Ոստիկանությունից հայտնում են,  որ կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

 

 

06.12.17 | քաղաքականություն | մեքենա