Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ծիրանով կարկանդակ

Եթե մոտ ապագայում ինչ-որ միջոցառում պետք է կազմակերպեք, առաջարկում ենք պատրաստել ծիրանով կարկանդակ։ 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 200գր․ ալյուր, 100գր․ կամ կես տուփ կարագ, մի պտղունց աղ, 125գր․ շաքարավազ, մեկ ճաշի գդալ բուսական յուղ, 360մլ․ ջուր, մեկ տուփ բալի ժելե եւ 600գր․(20 հատ) հասած ծիրան։

Պատրաստման համար հարկավոր է թավայի մեջ լցնել կարագն ու բուսական յուղը, ավելացնել չորս ճաշի գդալ ջուր, մեկ ճաշի գդալ շաքարավազ եւ աղ Այնուհետեւ պետք է թավան տեղափոխել ջեռոց եւ թողնել 5-10 րոպե։ Ստացված զանգածի մեջ անհրաժեշտ է աստիճանաբար լցնել ալյուրը եւ խմոր հունցել։ Հաջորդիվ պետք է խմորին նավակի տեսք տալ, պատառաքաղով ծակծկել եւ թխել 15 րոպե։

Այնուհետեւ 100մլ․ ջուրը անհրաժեշտ է լցնել թավայի մեջ, եռացնել եւ ավելացել շաքարավազի մնացած մասը։ Երբ շաքարավազը կլուծվի, կարելի է արդեն ավելացնել լվացված ծիրանը։ Ստացված զանգվածը պետք է շոգեխաշել 7-10 րոպե։

Հաջորդ քայլով անհրաժեշտ է բալի ժելեն խառնել 180մլ․ ջրով։

Վերջին փուլում կարկանդակի խմորի վրա պետք է դնել պատրաստված ծիրանները, եփել եւս 10 րոպե։ Իսկ դրանից հետո անհրաժեշտ է լցնել ժելեն եւ թողնել, որ կարկանդակը սառչի։

Աղբյուրը՝ russianfood.com

10.07.15 | հասարակություն