Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ծավալային դիետա

Այս դիետայի հիմնական սկզբունքը սննդի որոշակի ծավալի հետեւելն է: Սննդի մեկ ընդունումը պիտի տեղավորվի 200 գրամանոց բաժակի մեջ, օրվա ընթացքում 5-6 անգամ: Իհարկե, այդ սննդակարգն արդյունավետ կլինի, եթե բաժակի մեջ ոչ թե համբուրգեր լինի, այլ առողջ սնունդ  (բանջարեղեն, մրգեր, ձավարեղեն, ձուկ, կաթնաշոռ, ոչ ճարպոտ միս, մածուն կամ բնական յոգուրտ): Հակառակ դեպքում հրաշք չի լինի, եւ քաշը նույնը կմնա կամ էլ ավելի վատ` կավելանա: 

Օրվա օրինակելի սննդակարգ.

Նախաճաշ —  Կաթով վարսակաշիլա

Առաջին միջանկյալ ընդունում- մրգային աղցան 

Ճաշ – ½ բաժակ (մոտավորապես 90 գր.) հավի խաշած կրծքամիս, ½ բաժակ բանջարեղենի աղցան

Երկրորդ միջանկյալ ընդունում – հատիկավոր հացով եւ պանրով (մինչեւ 20 տոկոս ճարպայնությամբ) բուտերբրոդ

Ընթրիք – տավարի մսով կոտլետ (90 գ), ½ բաժակ շոգեխաշած բանջարեղեն 1 թ.գ. ձեթով

Երրորդ միջանկյալ ընդունում – մեկ բաժակ բանջարեղենով աղցան՝ առանց ձեթի եւ աղի

Արդյունքները` ամիսը 4-6 կգ-ով նվազում, բայց այն պայմանով, որ պահպանվի սննդակարգը եւ սահուն կերպով դուրս գան դրանից: Հետսննդակարգային շրջանում ուտեստների առավելագույն չափը տաք ուտեստի համար մեկ ափսեն է` շատ առատորեն չլցված: 

Աղբյուր` Elle.ru

13.04.16 | հասարակություն