Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Խորհրդային ամանորյա մուլտֆիլմեր, որոնք ձեզ կվերադարձնեն մանկություն (տեսանյութեր)

Եթե Ձեր տրամադրությունն ամանորյա չէ, ապա շատ հեշտ է այն փոխել: Ձեզ ենք ներկայացնում խորհրդային ամանորյա մուլտֆիլմեր, որոնք ձեզ կվերադարձնեն մանկություն: Այս մուլտֆիլմերը ծանոթ են շատերին:

Ձմեռ Պապը և գորշ գայլը

Ձմեռ Պապը նվերեր է պատրաստել բոլոր կենդանիների համար, սակայն չար գորշ գայլը և սև ագռավը որոշում են գողանալ նվերները և նապաստակներին: Ինչ է անելու խեղճ Ձմեռ Պապը…

Շելկունչիկ

Այս մուլտֆիլմը պատմում է կախարդված արքայազնի մասին: Վերջինիս կախարդել է չար վհուկը:

Ձմեռը և Պրոստոկվաշինոն

Շարունակությունը այն ֆիլմի, որտեղ մեզ ծանոթ Շարիկը և Մատրոսկինը կռվել էին:

Ձմեռային հեքիաթ

Ձմռան գալու հետ մեկտեղ, արջի քոթոթն ուտում այն, ինչ իրեն շրջապատում է, որպեսզի ձմռան գեղեցկությունը միշտ իր հետ մնա` իր փորի մեջ: Սակայն այդ ամենի պատճառով նա հիվանդանում է և նրան օգնության է գալիս ոզնին:

Ձմեռ Պապը և ամառը

Բարի մուլտֆիլմ այն մասին, թե ինչպեսեն երեխաները ցանակնում Ձմեռ Պապին ցույց տալ ամռան գեղեցկությունը:

Ամանորյա գիշեր

Ձմեռ Պապի առաջ դժվար խնդիր է դրված: Նա պետք է գտնի երեխաների համար եղևնի ոսկյա շղթաներով:

Նախքան Սուրբ Ծննունդը

Հրաշալի մուլտֆիլմ Վակուլայի արկածների մասին, ով խոստացել է իր սիրելի Օքսանային հողաթափեր բերել անմիջապես թագուհուց:

12 ամիսները

Հունվարյան մի ցուրտ գիշեր խորթ մայրն աղջկան ուղարկում է անտառ` ձնծաղիկներ բերելու: Արդյոք կկարողանա աղջիկը. նա ուրիշ ելք չունի…

Ձյունե Թագուհին

Այս հեքիաթը կհիշեն բոլորը: Նրա հերոսներ Կայը, Գերդան և անգամ Ձյունե թագուհին դարձել են շատ հարազատ:

Անտառում եղևնի է աճել

Շատ հետաքրքիր մուլտֆիլմ, որը հաստատ բոլորդ դիտել եք:

 

05.01.16 | ժողովածու | մոդա