Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Խորհրդակցություն Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություն: Այդ նպատակով Ստեփանակերտ էր մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով աշխատանքային քննարկումներ է ունեցել Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ:

Խորհրդակցությունների օրակարգում էին երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հարցերը, երկկողմ և բազմակողմ հարթակներում եվրոպական ուղղությամբ տարվող աշխատանքի համակարգումը:

Նոյեմբերի 5-ին Կարեն Նազարյանին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականության բնագավառում փոխգործակցության հարցերն ու ամփոփվել կայացած խորհրդակցությունների արդյունքները: Արցախի նախագահը կարևորել է Ստեփանակերտի և Երևանի միջև պարբերական խորհրդակցությունների, աշխատանքային այցերի ու հանդիպումների անցկացումը:

 

 

07.11.16 | քաղաքականություն | քաղաքականություն