Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Խորհուրդներ՝ ավելի ծեր չերեւալու համար

1. Կոշիկների երանգի պայուսակ եւ բիժուտերիայի լրակազմն այսօր ծայրաստիճան հնաոճ են եւ ինքնաբերաբար երկու-երեք տարի են ավելացնում: 

2. Խուսափեք ձիթապտղային, ճահճային եւ այլ հողային երանգներից, որոնք արտացոլվում են դեմքին եւ նրան անառողջ գունատություն են հաղորդում: 

3. Շատ կանանց հավատարմությունը այնպիսի շքեղ գործվածքներին, ինչպիսիք են թավիշը, ատլասը, ժանյակները եւ լյուրեքսները, հատկապես ցերեկային ժամերին, իրենց դեմ է աշխատում:  

4. Սեփական տարիքից ավելի մեծ չերեւալու համար բաց, վարդագույն-դեղձագույն երանգներ օգտագործեք. դրանք հրաշալիորեն թարմացնում են դեմքի գույնը: 

5. Ինչ վերաբերում է սեւին, այն կարծիքը, թե այդ գույնը ծերացնում է, վիճելի է: Չէ որ չկա ավելի գրավիչ, ավելի նրբագեղ, ավելի շքեղ բան, քան սեւ զգեստով կինը: Ծայրահեղ դեպքում միշտ կարելի է թարմացնել դեմքի գույնը վզկապի կամ բլուզի միջոցով: 

6. Ձեւը: Խուսափեք ամեն տեսակ լայն խալաթներից եւ այլ հագուստից, որը ջնջում է կազմվածքի ուրվագծերը: Նման ձեւվածքները սազում են միայն  90-60-90 պարամետրերով մոդելներին:

7. Զգուշացեք վառ նեոնային գույներից, որոնք ընդունված էին 80-ականներին, նախընտրությունը տվեք հյութալի, արտահայտիչ երանգներին: 

8. Ճիշտ երկարություն ընտրեք: Կանանց մեծամասնությանը սազում է ծնկից մի քիչ երկար կիսաշրջազգեստը, որը ոտքը սլացիկ է ներկայացնում, իսկ կազմվածքը` շքեղ: Սլացիկ են դարձնում նաեւ ուղիղ կիսաշրջազգեստները, որոնք փակում են կրունկը, V-կտրվածքով սվիտրերը, նույն գույնի վերեւ եւ ներքեւ հագնելը: 

 

Աղբյուրը` Creu

15.04.16 | հասարակություն