Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Խորամանկություններ, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը

Կյանքում կարող ես տարբեր, առաջին հայացքից՝ անելանելի իրավիճակներում հայտնվել, կանգնել խնդիրների առաջ, որոնք իրականում ունեն շատ պարզ լուծում։ Նման դժվարությունները արագորեն հաղթահարելու համար պետք է մի քիչ խորամանկ եւ հնարամիտ լինել։ Ներկայացնում ենք մի քանի հնարք, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը։

1. Ձեռքի տակ արդուկ չկա՞։ Հոգ չէ։ Լոգանք ընդունելիս ձեր հագուստները կախեք լոգարանում։ Ճիշտ է, արդուկի նման իդեալական արդյունք չեք ստանա, բայց հագուստի գծերը կվերանան։

Իսկ եթե արդուկում եք հագուստը, միանգամից այն մի հագեք, այլապես նոր գծեր կառաջանան եւ «հրաժեշտ կտաք» դրա իդեալական տեսքին։

2. Կաշվե կոշիկները, ինչպես նաեւ պայուսակները փայլը վերականգնելու համար պետք է ապակի մաքրելու միջոց օգտագործել։

3. Իսկ սպորտային կոշիկների սպիտակ տակացուի նախկին մաքրությունը վերականգնելու հարցում կօգնի եղունգների լաքը հեռացնող միջոցները։

4. Եւս մեկ խորամանկություն: Եթե կոշիկից տհաճ հոտ է գալիս, կարելի է թեյի փաթեթներ դնել դրանց մեջ։ Հիանալի դեզոդորանտ։

5. Տաբատի փողքերը ճտքավոր կոշիկի մեջ դնելն արդեն վաղուց նորաձեւ չէ։ Այդպես տուժում է ոճային տեսքը։

6. Եթե «մնացել եք վերարկուի մեջ», ապա շղթան բացելու համար կարելի է վազելին կամ կարագ օգտագործել։

7. Ցանկանում եք կապել թեւնոցը, բայց ոչ մեկը չկա՝ օգնություն խնդրելու համար։ Հոգ չէ, այս հնարքը կիրառեք։

8. Հագուստի  վրա գինու հետքից շատ դժվար է ազատվել։ Սակայն եթե ցանկանում եք «փրկել» այն, ուրեմն աղի շերտով պատեք հագուստը։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Adme

20.06.16 | հասարակություն