Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Խոստումներ, որ պետք է տա յուրաքանչյուր աղջիկ իր լավագույն ընկերուհուն

Մենք իրար խոստումներ ենք տալիս, որովհետեւ ուզում ենք իմանալ, որ արժեքավոր ինչ-որ բան կա: Մենք դա անում ենք, որովհետեւ գիտենք, որ ոչ ոք եւ ոչինչ մեզ այդքան անկեղծորեն, անձնվիրաբար եւ հպարտորեն չի սիրի: 

Ես խոստանում եմ հաճախ չհամաձայնել քեզ հետ եւ հարգել քո ցանկացած որոշում: 

Ես խոստանում եմ ասել, որ նրանցից ոչ մեկն արժանի չէ քեզ, այնուամենայնիվ, միշտ կընդունեմ քո ընտրությունը: 

Թեկուզ հիմա ժամը 9-ն է եւ վերջին ութ ժամը դու անցկացրել ես զուգարանակոնքի վրա եւ ես գաղափար չունեմ, թե մենք ում բնակարանում ենք, խոստանում եմ, որ քո կողքին կլինեմ եւ կպահեմ քո մազերը:  

Ես խոստանում եմ ամբողջ հարվածն ինձ վրա ընդունել, եթե անհրաժեշտ լինի, որովհետեւ վստահ եմ, որ դու նույնը կանեիր ինձ համար: Ես խոստանում եմ պայքարել քեզ հետ, քեզ աջակցել ցանկացած իրավիճակում: 

Ես խոստանում եմ ծիծաղել քեզ վրա, երբ դու ընկնում ես. սանդուղքից, երեկույթին, մայթին կամ պոդիումի վրա: Ավելին, խոստանում եմ ոչ միայն ծիծաղել, այլեւ մինչեւ անհնարինության աստիճան հռհռալ քեզ հետ: 

Ես խոստանում եմ քեզ ասել քո սխալների մասին, իսկ հետո օգնել շտկել դրանք:  

Ես խոստանում եմ միշտ հիշեցնել, որ ավելի վատ էլ է լինում: 

Ես խոստանում եմ երբեք դատարկաձեռն չգալ, այլ ինձ հետ մի շիշ լավ գինի բերել եւ պանիր մեր երկուսի համար: 

Խոստանում եմ, որ երբեք չեմ ծխի, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ, անկեղծ ասած, ես ինքս էլ չգիտեմ` կլինի արդյոք: 

 

Աղբյուրը` Creu

26.05.16 | հասարակություն