Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Խնձորով եռօրյա դիետա

Խնձորով եռօրյա դիետայի օգնությամբ կարելի է ազատվել 1-2կգ ավելորդ քաշից: Խնձորը նիհարելուն նպաստող նյութեր չի պարունակում, այն պարզապես նվազեցնում է սննդակարգի կալորիականությունը:

Այս մոնոդիետան առավելապես նախատեսված է նրանց համար, ովքեր թողել են ծխելը եւ մտահոգվում են, որ ավելորդ քաշ կհավաքեն, քանի որ այդ շրջանում մարդն անընդհատ ցանկանում է ինչ-որ բան դնել բերանը:

Դիետան շատ պարզ է. երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միայն խնձոր ուտել: Երկրորդ օրը պետք է 200գր. կաթնաշոռ ավելացնել: Ամեն օր կարելի է մինչեւ 2կգ խնձոր ուտել: Չձանձրանալու համար կարող եք խնձորով տարբեր ուտեստներ պատրաստեք:

Օրինակ՝

Նախաճաշ՝ խնձորով խյուս

Ճաշ՝ խնձորով թխվածքաճաշ (ջեռոցում եփած)

Կեսօրին՝ խնձոր

Ընթրիք՝ խնձորով կոկտեյլ (խնձորով հյութ, հանքային ջուր, մի քիչ կիտրոնի հյութ)

 

 

Աղբյուրը՝ Dieta.ru

02.04.16 | հասարակություն