Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Խիստ ցածրկալորիական դիետա

Տվյալ սննդակարգը ձեզ կօգնի 2 շաբաթում 5-8 կգ-ով նիհարել: Արդարացնելով իր անվանումը` այն բավականին խիստ է եւ լրջորեն սահմանափակում է սննդի կալորիականությունը: Սակայն եթե խոսենք, ածխաջրերի քանակի մասին, դրանք այնքան էլ քիչ չեն  (60 գ-ից ոչ պակաս):  Շատ ցածրկալորիական սննդակարգերը նիհարելու փուլում ածխաջրերի նույնիսկ ավելի լուրջ սահմանափակում են առաջարկում` մինչեւ 40 կամ նույնիսկ 20 գ:

Ամբողջ սննդակարգի ընթացքում անհրաժեշտ է շատ ջուր խմել  (2 լ-ից ոչ պակաս): Արգելված են բոլոր ալկոհոլային ըմպելիքները, ինչպես նաեւ մրգերը եւ մրգահյութերը, բացառությամբ առավոտվա թուրինջի: 

Օրվա ճաշացանկ

Նախաճաշ

Թուրինջ, մի կտոր հաց, 30 գ պանիր, սուրճ կամ թեյ առանց շաքարի: 

Ճաշ

200 գ ճարպազուրկ կաթնաշոռ, լոբի, մի կտոր հաց, սուրճ կամ թեյ առանց շաքարի: 

Ընթրիք

100 գ ոչ ճարպոտ միս կամ ձուկ, բանջարեղեն, սուրճ կամ թեյ առանց շաքարի:

 

Աղբյուրը` Dieta.ru

16.09.16 | հասարակություն