Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Խելացի մարդիկ նախընտրում են միայնակ լինել. հետազոտություն

Հեղինակավոր The British Journal of Psychology-ն վերջերս հետազոտություն է հրապարակել, որը կենտրոնացել է սոցիալիզացիայի հմտությունների, միջանձնային հարաբերություններում իրեն պահել կարողանալու եւ մարդու ինտելեկտի միջեւ կապի վրա:  

Այլ խոսքով` նպատակը մեկն էր. պարզել, թե խելացի եւ ոչ այնքան խելացի մարդկանց ընկերներն ինչպես են ազդում նրանց երջանկության վրա: 

Գիտնականների տեսությունը ենթադրում էր, որ այն մարդիկ, որոնք ապրում են քաղաքային խիտ կառուցապատմամբ խիտ բնակեցված շրջաններում ընդհանուր առմամբ ավելի բավարարված են կյանքից, քան գյուղի եւ քաղաքային ծայրամասերի բնակիչները: 

Տրամաբանությունը պարզ է. որքան ավելի է մարդը շփվում իր հարազատների եւ ընկերների հետ, այնքան երջանիկ պիտի լինի: Իսկ հանդիպելն ավելի հեշտ է, երբ քաղաքներում տների միջեւ հեռավորությունն ավելի փոքր է եւ «բոլորը կողքիդ են»:

«Ինչպես կանխատեսում էր մեր տեսությունը, տվյալները հաստատել են, որ սոցիալական շփումների հաճախությունը կարեւոր նշանակություն ունի կյանքից բավարարված լինելու համար: Եվ այո, քաղաքների կենտրոնում եւ խիտ կառուցապատմամբ շրջաններում, ընդհանուր առմամբ, մարդիկ մյուսներից ավելի երջանիկ են: Բայց ավելի կարեւոր է ինտելեկտի ազդեցությունը: Մենք հանկարծ պարզել ենք, որ չափազանց խելացի մարդիկ իրենց ամենից ավելի երջանիկ են զգում, երբ միայնակ են:    Իսկ երբ ստիպված են լինում հաճախ շփվել ընկերների եւ ծանոթների հետ, սկսում են տխրել կամ կորցնել իրենց»,- ասված է հետազոտության մեջ:

Պարադոքսալ եզրահանգումներով այս սքանչելի աշխատանքի հեղինակներն են պրոֆեսորներ Նորման Լին եւ Սատոսի Կանաձավան: Նրանք արդեն երկար տարիներ զբաղվում են տարբեր քաղաքներում մարդկանց կյանքի ուսումնասիրմամբ: Բայց վերջերս են բախվել այս անոմալիային: 

Նրանց հետազոտություններին 18-ից 28 տարեկան 15 000 մարդ է մասնակցել: Տրամաբանական կլիներ ենթադրել, որ մեզանից նույնիսկ ամենախելացիները գնահատում են այն ժամանակը, որն անցկացնում են ընտանիքի եւ ընկերների հետ:  

Կյանքը կարճ է, եւ ամեն վայրկյանը նվեր է: Այդ պատճառով որքան մեր շրջապատի հետ շփվելու ավելի մեծ փորձ ենք ձեռք բերում, այնքան ավելի հարուստ է մեզ թվում կյանքը:  Բայց ինչո՞ւ խելացի մարդիկ դա գլխի չեն ընկնում:  

Մեկ ուրիշ հետազոտող` Քերոլ Գրեմը բացատրություն է առաջարկում. 

«Մեծ ինտելեկտով մարդիկ այն անհամեմատ ավելի ակտիվորեն են օգտագործում եւ ավելի երկար ժամանակ: Նրանց համար  հաճախ դժվար է լինում կենտրոնանալ նրա վրա, թե ինչ է ասում զրուցակիցը, որովհետեւ մշտապես մտորում են երկարաժամկետ նպատակների մասին»:

Մեր բանականությունը էվոլյուցիա է ապրել, այդ պատճառով մեզանից ամենախելացիները, այսպես կոչված` «նոր մարդիկ», առավելագույն հաճույք են ստանում լուրջ խնդիրների լուծումից: Տարեկիցների հետ շփումը նրանց ստիպում է ձանձրանալ, դժբախտ է դարձնում, չնայած մարդկանց մեծամասնության համար ճիշտ հակառակն է: 

Ինչո՞ւ են այդ օժտված մարդկանց «նոր» կոչում: Որովհետեւ նրանց ի հայտ գալն ինքնին անոմալիա է:

Ահա թե ինչ բացատրություն են տալիս իրենք` Լին եւ Կանաձավան.

«Առավել խելացի մարդիկ, որոնք հզոր ինտելեկտ ունեն, կարողանում են եւ սիրում են մեծ խնդիրներ լուծել, բայց միաժամանակ շփման դժվարությունների են բախվում: Նրանց չեն հասկանում: Այդ պատճառով նրանց համար ավելի լավ է նեղացնել շփման շրջանակը, քան ընդլայնել»:

Գիտնականները նաեւ պարզել են, որ ինտելեկտուալ առումով զարգացած մարդիկ ուրիշներից ավելի հեշտորեն են հրաժարվում ընդունված սոցիալական շրջապատից եւ բնակության նախկին վայրից: 

Նրանք այնքան ուժգնորեն չեն կապվում ընկերներին եւ մտերիմներին, որքան մյուսները: Հատկապես եթե դա նրանց անհրաժեշտ է իրենց համար կարեւոր նպատակի հասնելու համար: 

Մենք ի՞նչ պիտի անենք այս եզրահանգումները: Հավանաբար` համակերպվենք դրանց: 

Եթե ձեր խելացի ընկերը խուսափում է ձեզ հետ շփումից, գուցե արժե պակաս ագրեսիվ եղանակով ինքներդ ձեզ պարտադրել նրան: 

Իսկ ի՞նչ պիտի անի նա, ով խելացի է եւ միայնակ: Վերջ տվեք վշտանալ այդ առիթով: Ի վերջո, գուցե բնությունն այդպես էր ուզում. դուք պետք է միայնակ լինեք… 

Աղբյուրը՝ Lifter

14.04.16 | հասարակություն