Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ի առաջին տուրում.168.am

168.am .Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի մրցաշարում:

 

«London chess classic»-ի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիայի 28-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

 

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012,

2015):

01.12.17 | քաղաքականություն