Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճել է շախմատի աշխարհի գավաթը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Թբիլիսիում ավարտված շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցամարտում հաղթելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Դին Լիժենին, երկրորդ անգամ նվաճել է շախմատի աշխարհի գավաթը: Արոնյանը շախմատի աշխարհի գավաթակիր է դարձել նաև 2005 թվականին:

 

Արոնյանը և Լիժենը ոչ ոքի են խաղացել դասական շախմատի բոլոր պարտիաները: Սակայն եզրափակչում հայ շախմատիստը հակառակորդի նկատմամբ առավելության է հասել արագ շախմատի լրացուցիչ երկու պարտիաներում և հաղթել ընդհանուր 4:2 հաշվով:

 

Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ անցնելով՝ Լևոն Արոնյանը ձեռք է բերել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության ուղեգիր, որը կայանալու է 2018 թվականին Բեռլինում:

 

 

28.09.17 | քաղաքականություն