Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին

Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: 

 






Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:

 

28.02.17 | քաղաքականություն