Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Լուսանկարներ, որոնց հետևում սարսափելի պատմություններ են (ֆոտո)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրի հետևում կանգնած է ողբերգական, իսկ երբեմն էլ սարսափելի պատմության:

1.Բուդդա հոգևորականը հուղարկավորության ծիսակարգ է կատարում

2011 թ. նոյեմբերի 25-ին Չինաստանում գնացքի սպասող ուղևորներից մեկը գրավել է շրջապատի ուշադրությունը նրանով, որ չափազանց երկար քնած է եղել անհարմար դիրքով: Իսկ երբ նրան փորձել են արթնացնել, պարզվել է, որ տարեց մարդն արդեն մահացած է ու նրան ոչնչով չես օգնի:

2. Կամիկաձեների խումբը

Սա «կամիկաձեների դպրոցի» կուրսանտների լուսանկարն է: Լուսանկարում շունը ձեռքին բռնած 17-ամյա Յուկիո Արակին լուսանկարն անելու հաջորդ իսկ օրը կատարել է իր վերջին թռիչքը:

3. Բրիտանական «Տերրա Նովա» հետազոտական խմբի թիմը

Հենց սկզբից այս հետազոտությունն ավելի շատ քաղաքական, քան գիտական է եղել: Հետազոտության ղեկավար Ռոբերտ Սքոթն ու նրա հայրենակիցները պետք է առաջ անցնեին Ռաուլ Ամունդսենի թիմին ու հասնեին Հարավային բևեռ առաջինը, որպեսզի այդ ձեռքբերման պատիվը բաժին ընկներ Բրիտանիայի կայսրությանը: Սակայն հետադարձ ճանապարհին 4 մարդ զոհվել է, սա նրանց վերջին լուսանկարն է:

4. Անգղն ու աղջնակը

Այս սարսափելի լուսանկարն արել է Քևին Քարթերը` 1993 թ. Սուդանի Այոդ քաղաքում: Աղջնակի ծնողները վազել են դեպի հումանիտար բեռ բերած ինքնաթիռը, իսկ հյուծված աղջիկը կամաց-կամաց սողացել է նրանց հետևից` ժամանակ առ ժամանակ կանգ առնելով, որպեսզի շունչ քաշի: Աղջկան համակ ուշադրությամբ հետևում է անգղը: Այս թռչունները չեն հարձակվում իրենց զոհի վրա, այլ գերադասում են սպասել, երբ ամեն ինչ ինքնըստինքյան կլինի: Այս լուսանկարը Քևին Քարթերին մեծ փառք է բերել, մի շարք մրցանակներ ու անմարդկայնության մեջ մեղադրանքներ: Մրցանակը ստանալուց ընդամենը 3 ամիս անց ֆոտոլրագրողն ինքնասպան է եղել:

5. Տիեզերագնաց Վլադիմիր Կոմարովի մնացորդները

Վլադիմիր Կոմարովը զոհվել է 1967 թ ապրիլի 24-ին` «Սոյուզ-1» օդանավի փորձնական թռիչքից հետո: Ինքնաթիռը բախվել է գետնին, ինչի արդյունքում այն հրդեհվել է:

6. MH17 չվերթի ուղևորների սելֆին մահից առաջ

15-ամյա Գարի Սլոքն իր մոր հետ Կուալա-Լումպուր է թռչելուց եղել: Լուսանկարն անելուց 3 ժամ անց ինքնաթիռը խփել են Ուկրաինայի տարածքում:

7. Վանականի ինքնահրկիզումը

1963 թ. Հարավային Վիետնամում բողոքի ցույցերի դաժան ցրելուց հետո ի նշան բողոքի Սայգոնեում երկու տարեց վանականներ ինքնահրկիզվել են:

8. Ընկերներ` մինչ մահ

Այս հնագիտական գտածոն հայտնաբերվել է Իրանում` 1972 թ: Մ.թ. ա 800 թ. ապրած այս երկու երիտասարդ տղամարդիկ զոհվել են, երբ զավթիչները հրկիզել են քաղաքը: Մարդիկ խեղդվել են ծխից, սակայն մինչև վերջին պահը աջակցել են միմյանց:

9. Կոնտուզիայի ենթարկվածը

Այս լուսանկարն արվել է Ֆրանսիական Կուրսելետ գյուղի մոտ` 1916 թ: Լուսանկարի տղամարդը դարձել է կոնտուզիայի զոհ:

10. Համակենտրոնացման ճամբարի փոքրիկ գերուհին տուն է նկարում

Պատերազմի ավարտից հետո, փաստացիորեն համակենտրոնացման ճամբարում մեծացած աղջնակն ուղարկվել է հոգեպես անհավասարակշիռ երեխաների համար նախատեսված մանկատուն: Երբ պարապմունքների ժամանակ դաստիարակչուհին խնդրել է նրան տուն նկարել, աղջնակը տան փոխարեն փշալարերի կծիկ հիշեցնող նկար է նկարել:

08.07.15 | ժողովածու | աստղերը