Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Լողացող առանձնատներ, ջրի տակ ննջասենյակներ. Դուբայում հեքիաթը իրականություն են դարձնում

Երազո՞ւմ եք ապրել ջրի տակ, մոռանալ քաղաքային աղմուկի եւ առօրյա հոգսերի մասին։ Կարծում եք անհնա՞ր է։ Ոչ, սա արդեն իրականություն են դարձնում Դուբայում, որտեղ առաջարկում են անմոռանալի արձակուրդներ, հանգստյան օրեր անցկացնելու հիանալի տարբերակ։ Էմիրության ծովափնյա ամբողջ տարածքում շուտով կհայտնվեն «լողացող» առանձնատներ, որոնց ննջասենյակներն ու լողասենյակները ջրի տակ են։ Այսինքն՝ սկսում եք ապրել «ծովային կյանքով»՝ քնում եւ արթնանում եք ձկների մեջ։

Պարսից ծոցում իրականացվող այս համարձակ ծրագիրը իր ավարտին կհասնի 2018-ին եւ կառաջարկվի 125 վիլլա՝ յուրաքանչյուրը 2.2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ։ Այս նախագծի վրա աշխատում են 200 մասնագետներ՝ 25 երկրներից։

Իհարկե, ծովային աշխարհով հիանալուց զատ, կարելի է նաեւ վայելել արեւի ջերմությունը, լողալ եւ ինչու ոչ՝ հիանալ Դուբայի շքեղությամբ։

Նշենք, որ առաջին առանձնատունն արդեն պատրաստ եւ տեղադրված է։

 

Պատրաստեց՝ Յանա

Աղբյուրը՝ Daily mail

27.04.16 | հասարակություն