Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Լողազգեստով Ջիջի Հադիդը՝ Sports Illustrated-ի հատուկ համարում

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ջիջի Հադիդը կհայտնվի ֆրանսիական Vogue–ի մարտ ամսվա միանգամից երկու համարների շապիկներին:

20-ամյա աղջիկն արդեն զարդարել է Ավստրալիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների ու Իսպանիայի շապիկները (առջեւում ԱՄՆ-ն է): Մոդելին ամսագրի շապիկների համար լուսանկարել էր Mert & Marcus դուետը:

Իսկ հիմա պատանի աստղը իր վառ բիկինին է ցուցադրում Sports Illustrated-ում, որի այս համարը նվիրված է լողազգեստներին: Սա արդեն Ջիջի Հադիդի թվով երրորդ նման ֆոտոշարքն է Sports Illustrated-ի համար:

Ամբողջ ֆոտոշարքը բաղկացած է 29 լուսանկարներից, որոնց հեղինակը հանրահայտ լուսանկարիչ Յու Ցայն է:

Աղբյուրը՝ Elle

16.02.16 | լուսանկար | աստղերը