Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Լյուքս դասի Vertu Signature Touch հեռախոսի արժեքը սկսվելու է 10 000 դոլարից (ֆոտո)

Լյուքս դասի սմարթֆոնների արտադրության ոլորտում մասնագիտացած բրիտանական Vertu ընկերությունը հայտարարել է նոր թարմացված Signature Touch հեռախոսի թողարկման մասին:

Նորույթը հագեցած է 5.2 դյույմանոց Full HD ձևաչափի էկրանով, որը պաշտպանված է  շափյուղյա ապակիով, ունի ութ միջուկային Snapdragon 810 հիշողության քարտ, 4 գեգաբայթ հզորությամբ օպերատիվ հիշողություն և  64 գեգաբայթ ներդրվող հիշողություն, 21 մեգապիքսել հնարավորությամբ տեսախցիկ:

Սմարթֆոնը պատրաստված է թանկարժեք նյութերից. կմախքը տիտանի ձուլվածքից է, իսկ որպես զարդարանք օգտագործվել է ալիգատորի, մողեսի կամ էլ հորթի կաշի:

Որպես օպերացիոն համակարգ օգտագործվել է Android 5.1 Lolipop-ը:  Vertu Signature Touch սմարթֆոնի արժեքը 10,000-ից 21,000 դոլար է սահմանվելու:

 

25.09.15 | ժողովածու