Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպում է կրքոտ սուպերմոդել Էլա Կավալեցի հետ

Հոլիվուդյան սրտակեր Լեոնարդո դի Կապրիոն գեղեցկուհի ընկերուհիներին փոխում է թաշկինակի նման: 41-ամյա դերասանն իր համար նոր զոհ է գտել՝ ի դեմս սուպերմոդել Էլա Կավալեցի:

Աղջիկը համալրել է դերասանի մոդել-սիրուհիների շարքը՝ միանալով Նաոմի Քեմփբելին, Ժիզել Բունդհենին, Բար Ռաֆայելին, Թոնի Հարնին, Քելլի Ռորբախին եւ այլն:

Լեոյին ու Եվային միասին են տեսել Նյու Յորքում, գրում է Page Six-ը: Ճիշտ է պապարացիները ինչ-որ անհասկանալի պատճառներով չեն կարողացել տեսագրել նրանց, բայց մեզ ուրախացրել են լուսանկարով:

Պարբերականը փոխանցում է, որ Լեոն ու Էլան միասին հավաքույթի էին գնացել երեկ երեկոյան, իսկ հետո մոդելը գիշերել է դերասանի տանը:

 

14.05.16 | լուսանկար | քաղաքականություն