Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն.Արթուր Աղաբեկյան

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Պատերազմի վերսկսման մասին բարձրաձայնողներին, խնդրում եմ չահաբեկել Արցախում ապրող իմ հայրենակիցներին, մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր զինվորների ծնողներին և հարազատներին, և մեր ժողովրդին ընդհանրապես: Նախ 1991թ. սկսած պատերազմը դեռ չի ավարտվել, այսպես կոչված զինադադարի ռեժիմը խախտվել է անմիջապես զինադադարի կնքման օրվանից առ այսօր, և խախտվելու է դեռ տասնյակ տարիներ: Փոխվելու են զենքերն ու նրանց տրամաչափերը, տեխնիկան ու տեխնոլոգիաները, եթե այն դիտրակում ենք որպես ռազմական գործողություն, ապա այն ժամանակ առ ժամանակ տեղի է ունենալու: 

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն: 

Մենք՝ Արցախում ապրողներս, ընդմիշտ պետք է ազդակ հաղորդենք մեր ժողովրդին, որ սա մեր դառը և ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր և պարտավորեցնող խաչն է: Իսկ եթե շատ եք ուզում, կարող եք անվանել նաև հարատև պայքար: Սա այն անխուսափելին է, որը կա այսօր և կլինի դեռ երկար ժամանակ:

Լավ լուր եմ ուզում հաղորդել իմ հայրենակիցներին՝ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են ՙՙԻՄ ԱՅԳԻՆ՚՚ հիմնադրամը, և երեկ՝ կիրակի օրով, ծառատունկ են կազմակերպել Արաքսի հովտում: 

հ.գ.Օրերս Արցախ էր ժամանել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը՝ Ստեփանակերտում մեծ ներդրում կատարելու ցանկությամբ»:

 

 

 

 

 

 

27.02.17 | քաղաքականություն