Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Լայզա Մինելիի դիետան

Համեղ ուտելիքի սիրահար Լայզա Մինելին մի անգամ ստիպված է եղել հավաքել իր ամբողջ կամքն ու խիստ դիետա սկսել: Դրա շնորհիվ նա ոչ միայն վերականգնել է իր սլացիկ կազմվածքը, այլեւ երիտասարդացել է: Մինելիի դիետայի կալիորականությունը կազմում է 1200 կկալ (այն բանից հետո, երբ դուք կնիհարեք անհրաժեշտ չափով, սննդակարգին հնարավոր կլինի հավելել եւս 500 կկալ): Ջրից ու սիրելի ըմպելիքներից (առանց շաքարի) բացի, օրական կարելի է նաեւ մեկ բաժակ չոր գինի խմել:

Երգչուհին օրվա սննդակարգի հետեւյալ օրինակն է բերում.

Նախաճաշ

Տոստ՝ սեւ հացից, 100 գ լոլիկ, 12 գ քերած պանիր կամ 25գ  վարսակաշիլա, փոքրիկ բանան

Ճաշ

150 գ ամբողջական եփած կարտոֆիլ՝ վրան 25 գ քերած պանիր, 1 լոլիկ, 1 ճ.գդալ կաղամբի աղցան, մեծ ափսե բանջարեղենային աղցան, դեղձ կամ տանձ կամ սեւ հացից տոստ, 125 գ եփած լոբի, փոքր բանան

Ընթրիք

Ծաղկաղամբ քերած պանրով, բանջարեղենային աղցան համեմված կիտրոնի հյութով, փոքր բանան կամ 100 անյուղ ձուկ, 75 գ կարտոֆիլի խյուս՝ յուղազրկված կաթով ու լոլիկով, կանաչիով ու սխտորով, 50 գ կանաչ ոլոռ, բրոկկոլի, կանաչ լոբի, մեկ բաժակ ցածր կալորիականությամբ յոգուրտ:

Աղբյուր՝ Dieta.ru

20.03.16 | հասարակություն