Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի գիտություն աղջիկներին. հինգ ամանորյա «բյութի» թրենդներ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ հետաքրքիր ու նույնիսկ մի քիչ արտասովոր «բյութի» խորհուրդներ, որոնք կօգնեն նախապատրաստվել Նոր տարուն:

Գլիթեր (փայլ) մազերի սպիտակ արմատների համար

Եթե դուք չեք հասցրել հերթագրվել գեղեցկության սրահներում, որպեսզի ամանորյա տոների համար մազերը ներկեք, ուրեմն կարող եք օգտվել Մայլի Սայրուսի գաղտնիքից: Էպատաժային երգչուհին իր մազարմատները ներկում է ….գլիթերով: Ձեզ պետք կգա մեկ սրվակ գլիթերով, նաեւ մազերի մոմաքսուք: Մազերը փունջ առ փունջ բաժանում ենք իրարից ու հետ սանրում: Հիմա մազերի երկայնքով փայլեր ենք քսում՝ արմատներին մոմաքսուք ենք քսում, վրայից գլիթեր (փայլ): Հուսալիության համար կարելի է սանրվածքը ամրացնել լաքով: Իսկ ներդաշնակ տեսքի համար կարելի է եղունգներին կամ աչքերին նույն երանգի փայլ քսել: Հրաշալի տոնական սանրվածք երիտասարդ աղջիկների համար: Դե ինչ, էպատաժայի՞ն է: Այո, բայց ամենաբարդը տոներից հետո մազերի վրայի փայլերից ազատվելը կլինի:

Ապակյա մանիկյուր

Կորեական բյութի գուրուներից մեկը ապակե մանիկյուր է հորինել. այս մտահղացման համար նրան ոգեշնչել է աբալոն կոչվող ծովային կակղամորթը, ավելի ճիշտ նրա պատյանը: Հիմա Կորեայում թողարկում են պատրաստի հայենանման սթիքեր՝ մատնահարդարման համար: Դրանցով կարելի է զարդարել մեկ կամ բոլոր մատերը տոնական հավաքույթի համար: Ապակու փշուրները շատ անսովոր ու թարմ տեսք են ունենում:

Գույզգույն մազեր 

Տոնական տեսքի համար հրաշալի տարբերակ է նաեւ մազերը գույնզգույն ներկելը: Մազերը հավասար փնջերի են բաժանում ու լայն վրձինով տարբեր գույների ներկ քսում: Ստացվում է շատ մեղմ գրադիենթ: Այս մեթոդը շատ տարածված է ու հարմար է թե տոնական, թե ամենօրյա կերպարի համար:

Արհեստական պեպեն

Այս անսովոր գյուտի շնորհիվ հնարավոր է կերպարը թարմացնել ընդամենը 48 ժամվա կյանք ունեցող համակրելի պեպեններով: Այս բյութի հավաքածուի մեջ կան հատուկ տրաֆարետներ ու մեկ սրվակ արհեստական արեւայրուքի քսուք: Պապենները իրոք շատ բնական տեսք են ունենում:

Ժամանակավոր դաջվածք

Լոս Անջելեսում սկսել են արտադրել սառցանախշեր՝ մաշկը զարդարելու համար դաջվածքներ: Դրանք մարմնի վրա պահպանվում են մինչեւ 4 օր, որից հետո հեշտությամբ մաքրվում են ձեթով: Ձեռքերին կամ էլ դեմքին արված նման նախշերը ձեզ անկրկնելի կդարձնեն, իսկ ամանորյա հավաքույթի համար սա կատարյալ տարբերակ է: Կարելի է վերածվել սառցե գեղեցկուհու կամ էլ «Սառցե սիրտը» մուլտֆիլմի Էլզային նմանվել:

Աղբյուր՝ Liza.ua

11.12.15 | հասարակություն