Իրաքյան անվտանգության ուժերն ԻՊ-ից հետ են վերադարձրել Մոսուլի օդանավակայանը

Իրաքցի զինվորականները և ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները հինգշաբթի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից հետ են վերադարձրել Մոսուլի օդանավակայանը:

 

Interfax-ի փոխանցմամբ` ներկա պահին անվտանգության ուժերը շարունակում են մարտերը օդանավակայանի մերձակայքում գտնվող Ալ Գազլանի ռազմական բազայի համար: 

Ինչպես հաղորդվում է, օդանավակայանի վրա հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան: Զինվորականներ սկզբում վերահսկողություն են սահմանել թռիչքուղու վրա, ապա սկսել են մարտերն օդանավակայանի շենքի գրավման ուղղությամբ: 

Նշվում է, որ իրաքյան Մոսուլ քաղաքն ԻՊ ահաբեկիչների կողմից գրավվել էր 2014 թվականի ամռանը: ՄԱԿ-ի տվյալներով` այդ օրվանից ի վեր շուրջ 190 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական բնակավայրերը: 

Նախորդ տարվա աշնանը իրաքյան բանակը գործողություններ սկսեց, որոնց նպատակն էր ԻՊ ահաբեկիչներից Մոսուլ քաղաքի ազատագրումը:   

 

23.02.17 | քաղաքականություն