Իրանական օդուժը կառավարվող օդային ռումբեր է փորձարկել

 

Իրանական ռազմաօդային ուժերը կենտրոնական Իսֆահան նահանգում անցկացված զորավարժությունների ընթացքում փորձարկել են կառավարվող օդային ռումբեր:

 

Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է զորավարժությունների անցկացման համար պատասխանատու գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: 

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ռազմական F-7 ինքնաթիռները կիրառել են հեռահար ռումբեր և տեղական արտադրության հրթիռներ: 

Իրանի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Ռուժխոշի խոսքերով՝ զորավարժությունների ընթացքում F-5 կործանիչները և HESA Saeqeh-ը 226 կգ քաշով ռումբերի օգնությամբ խոցել են նպատակակետերը: 

 

Նշվում է, որ իրանական օդուժը երեքշաբթի սկսել է ամենամյա զորավարժությունները, որոնք ինչպես սպասվում է, կտևեն երկու օր: 

Զորավարժություններին մասնակցում են տասնյակ ռմբակոծիչներ, կործանիչներ, տրանսպորտային օդանավեր, ինչպես նաև հետախուզական ինքնաթիռներ, վերալիցքավորման ինքնաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր: 

 

31.10.17 | քաղաքականություն