Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Իրական սիրահարվածության իրական նշանները

1. Նա կանոնավորապես վշտացնում է ձեզ, բայց դուք շարունակում եք հանդուրժել դա

Այդ մարդը գուցե դեռ չի հասկացել, որ դուք միշտ իրավացի եք: Եվ ամեն անգամ, երբ նա հիմարություն է թույլ տալիս, դուք ուղղակի ուզում եք նրան ասել, որ նա հիմար կամ անզգամ է: 

Երբեմն դուք նույնիսկ ուզում եք գոռալ այդ մասին: Դուք նաեւ ասում եք.  «Ոնց եմ ատում քեզ»…

Բայց ժամանակն անցնում է, եւ անկախ հիասթափությունից՝ դուք շարունակում եք միասին լինել: Հավանաբար նրա համար, որ չեք կարող ապրել առանց իրար: 

2. Ձեզ համար մեկ է, թե ինչի մասին կզրուցեք

Դուք կարող եք ժամերով շատախոսել լիովին աննշան թեմաներով: Եթե ձեզ չի նյարդայնացնում նրա հետ եղանակի մասին խոսելը, ուրեմն նա հենց այն է, ով պետք է ձեզ: 

3. Դուք ձեր կյանքը բարդացրել եք հանուն նրա

Մարդկանց հետ հարաբերություններ ունենալը հեշտ չէ: Երբեմն ձեր միջեւ մեծ հեռավորություն է առաջանում: Երբեմն դուք չափազանց զբաղված եք նրա բողոքները լսելու համար: Երբեմն ձեզ թվում է, թե Տիեզերքն ամեն ինչ անում է ձեզ ջարդելու համար: Կամ էլ որ հրաժարվեք հարաբերություններից: 

Այնուամենայնիվ, դուք պատրաստ չեք որեւէ բան փոխել: Դուք պատրաստ եք սիրելի մարդուն հետեւել նույնիսկ այն դեպքում, եթե նրա հետ ապրելը տասն անգամ ավելի բարդ լինի, քան առանց նրա: 

Դուք պատրաստ եք աշխատանքից շուտ դուրս գալ, խաչ քաշել կարեւոր գործերի եւ հանդիպումների վրա, կարեւոր օրվան նախորդող գիշերը չքնել, եւ այդ ամենը` հանուն նրա, որ նրան դիմավորեք օդանավակայանում: Եթե ձեզ նման բան պատահել է, ուրեմն դուք «ձեր» մարդու հետ եք: 

4. Դուք պատրաստ եք վազել նրա հետեւից

Մենք չենք սիրում անել այն, ինչ մեր պլանների մեջ չէր մտնում: Այնուամենայնիվ, նրա հետ շոփինգի ենք գնում կամ էլ գնում ենք ձկնորսության: Ուղղակի նրա կողքին լինելու համար: 

Դուք կատարում եք նրա խնդրանքները եւ հանձնարարությունները նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք ձեզ լիովին անիմաստ են թվում: 

5. Դուք նրա կողքին չեք ամաչում ձեր մարմնից 

Ձեր մեծամասնությունn իրեն երբեք թույլ չի տա գազ բաց թողնել օտարների ներկայությամբ: Իսկ սիրելիի կողքին միշտ համեցեք: 

Նա կարող է սարսափելի ճչալ, որ դուք չեք օգտագործել զուգարանում ձգանը: Իսկ հետո միեւնույն է` կսպասի, մինչեւ տհաճ հոտն անցնի: Եվ ձեզ դրա համար ոչինչ չի անի: Եթե դուք սովորեք նույնիսկ այդ տեղից միասին ծիծաղել, ուրեմն իրոք սիրում եք իրար: Ինչի՞ց պետք է ամաչեք:  

Ի վերջո, չէ որ զուգարան եք գնում միզելու, մինչ նա ցնցուղ է ընդունում: 

 

 

Աղբյուրը` Creu

17.06.16 | հասարակություն